Գյումրիում տոնական միջոցառումների անցկացումը փոխել է փողոցաշինության տեմպը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+23.31 oC

Գյումրիում տոնական միջոցառումների անցկացումը փոխել է փողոցաշինության տեմպը

10:26 16.09.2019

Սեպտեմբեր 21-ի համապետական միջոցառումները Գյումրիում անցկացնելու որոշումը փոխել  է ավարտի անորոշ ժամկետներով ընթացող փողոցաշինական աշխատանքների տեմպը: Ինտենսիվ շինարարություն է կատարվում մեծ ծրագրում ընդգրկված գրեթե բոլոր փողոցներում: Աշխատանքների տեմպերից կարելի է ենթադրել, թե հիմնական միջոցառումների անցկացման վայրերը քաղաքի որ փողոցներին հարող հատվածներում են լինելու: Շինընկերությունների աշխատուժն ու տեխնիկան կենտրոնացած է 6 փողոցում և 3 հրապարակում։

Գյումրի մտնողի համար առաջին տպավորությունն արդեն դրական է․ Երևանյան խճուղին մոտ 3 կմ երկարությամբ հարթ ու ասֆալտապատ փողոց է, ճանապարահային երթևեկության նշանները տեղադրված են, գծանշումները՝ թարմ ու երևացող, մնում է քաղաքի մուտքը դարձնել ավելի լուսավոր՝ լուսավորության ավելացված կետերի հաշվին: Այս փողոցի մյուս կարևոր հատվածը, որը շինարարության նախագծով փոփոխության ենթարկվեց, Գարեգին Նժդեհի անվան հրապարակն է։ Ասֆալտապատումն արված է, մնում է համապետական միջոցառմանն ընդառաջ հրապարակի անվտանգության կղզյակի կառուցումն ավարտել: Շրջանաձև երթևեկությունը վերջապես վերականգնվում է, շուտով երթևեկության նշաններն էլ կլինեն: Օղակաձև հրապարակում առայժմ որևէ արձան չի հայտնվի, այն կանաչապատ օղակ է լինելու։ Հետիոտնային անցումներն էլ Գարեգին Նժդեհի շրջանաձև հրապարակի 3 կողմերով են լինելու։ Փողոցի ասֆալատաշերտի որակի ու պահպանության երաշխիքներ են տալիս, կարևորը  անձրևների ու ձնհալի ջրերը չեն կուտակվի հրապարակի և կամրջի տակ: Ջրահեռացման ցանցն ամբողջությամբ նորացվել է։ Երևանյան խճուղու շարունակություն հանդիսացող Գարեգին Նժդեհի հրապարակում աշխատանքները կավարտի այլ շինընկերություն։
Բայց Գարեգին Նժդեհ փողոցում, որը կապ չունի նույնանուն հրապարակի հետ, դեռևս ծավալուն շինարարության անհրաժեշտություն կա։  Փողոցը Տեքստիլ թաղամասում է, ժամկետների ուշացումներով, շինթերությունների շտկումներով աշխատանքները մեկ այլ շինընկերություն է կատարում:

Տիգրան Մեծը Երևանյան խճուղուց հետո համարվում է քաղաքի բանուկ ու լայն փողոցներից մեկը: Շինարարության դանդաղ տեմպերից այստեղ էլ շինարարն անցել է ակտիվ գործի: Փողոցի մի հատվածն օրվա մեծ մասը փակ են պահում, որ 1․5 տարի շարունակվող  նորոգումներն ավարտեն: Մեկ ամսից ավելի է՝ այս փողոցի վրա շինարարը չի կարողանում մայթերի մի հատվածի ասֆալատապատումն ավարտել: Բնակիչները թույլ չեն տալիս, խանգարողն էլ չօգտագործնող տաղավարն է, որը զբաղցենում է 110 քառակուսի մետր մակերես:

Բողոքին միացավ նաև Գյումրիի ավագանու անդամներից մեկը՝ Մխիթար Սահակյանը: Ինքն էլ է այս թաղամասի բնակիչ, բայց որպես ավագանու անդամ տեղյակ էր, որ սեփականատիրոջ տաղավարի նկատմամբ սեփականության իրավունքի ժամկետը վաղուց է լրացել, և քաղաքապետարանը վերջինիս զգուշացրել էր տաղավարը հանելու մասին: Սեփականատերը՝ Արամ Մանուկյանը, այն տեղափոխելու պահանջը չի կատարել, գործը հասել է դատարան: SHANTNEWS.am-ի հետ զրույցում փոխանցեց ու հակառակը պնդեց, թե հողատարածքն  ապօրինի չի զբաղեցնում և չի պատրաստվում տեղափոխել տաղավարը։ Բնակիչներն էլ ետ չեն կանգնում իրենց պահանջից: Այս հատվածի ասֆալտապատում թույլ չեն տա:

 

Վազգեն Սարգսյան փողոցում շինարարության ընթացքին խանգարող արդեն ոչինչ չկա։ Թերությունները վերացրել են, ասֆալատապատումը հատուկ տեխնոլոգիայով ու միայն այստեղ շարունակում են, բայց առանց երթևեկությունը դադարեցնելու, առանց փողոց փակելու, ինչն էլ դժվարացնում է շինարարի գործը։ Գիշերային աշխատանքի գրաֆիկի անցնել  հանձնարարված չէ շինընկերություններին։ Երեկոյան մինչև ժամը 21 -ը շինարարները ծանրաբեռնված աշխատում են: Շինընկերություններն աշխատուժից   արդեն չեն բողոքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP