«Գյումրին առյուծներ է ծնում»․ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանի մարզիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+13.09 oC

«Գյումրին առյուծներ է ծնում»․ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանի մարզիչ

17:33 24.09.2019

2010 թվականին Թուրքիայում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկին նվաճեց գյումրեցի ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը: 9 տարի անց հաղթանակը դարձյալ գյումրեցի մարզիկինն է:

22-ամյա Հակոբ Մկրտչյանը չեմպիոնի նշաձողը ավելի բարձրացրեց: Եվրոպայի գործող չեմպիոնը դարձավ աշխարհի չեմպիոն։ 89 կգ  քաշայինների կարգում Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք` այլևս չունենալով վերջին մոտեցման անհրաժեշտություն:

Մի քանի ծանրորդների միջև լարված պայքարը հրում վարժությունում էր, որտեղ գյումրեցի մարզիկը հավասարը չունեցավ։ Իր ուժի և պատրաստվածության վրա վստահ էր նաև գյումրեցի մարզիկը: Հակոբը մինչև պատվո հարթակին հասնելը ուսերին առավ եռագույն դրոշը:

22-ամյա աշխարհի չեմպիոնի տանը ուշ երեկոյան արդեն բարձր տրամադրություն էր։ Հավաքվել էին հարազատ բարեկամներն ու  ընկերները: Մկրտչյանների տան պատվավոր հյուրն էր նաև Հակոբի անձնական մարզիչը` Արմեն Մկրտչյանը: Հակոբին հավասար շնորհավորանքներ էր ստանում, հեռախոսազանգերը չէին դադարում։
«Գյումրին առյուծներ է ծնում»,- ասում է Ծանրամարտի աշխարհի չեմպիոնի մարզիչը:
Հակոբի մրցելույթները մայրը` տիկին Սրբուհին, չի նայում սովորաբար, հեռուստացույցի առջև չի նստում, բայց հետևում է: Նույն լարվածությունը նաև հոր մոտ էր: Հայրը` Արա Մկրտչյանը, նույնպես զբաղվել է ծանրամարտով, գիտի որդու թույլ և ուժեղ կողմերը։ Հակոբը թևի վնասվածք է ունեցել, բայց դա չխանգարեց Եվրոպայի առաջնության արդյունքները  գերազանցել։
Հակոբի ուժն ու հնարավորություններն ամենալավը գիտի նրա անձնական մարզիչը։ Արմեն Մկրտչյանը հեռվից է հետևել իր մարզիկի  ելույթներին: Ամենօրյա մարզումներով կարողացավ հասնել  նպատակին` 4 կիլոգրամով գերազանցելով Եվրոպայի արդյունքը: Տան մի անկյունում տասնյակ մեդալների, պատվոգրերի ու գավաթների կողքին կավելանա կարևորներից մեկը` աշխարհի  չեմպիոնի ոսկին։
Աշխարհի առաջնությանը Գյումրին երեք մարզիկով է ներկայացել: Հակոբ Մկրտչյանից բացի, Սամվել Գասպարյանն ու Գոռ Մինասյանը սպասում են իրենց ելույթներին։ Իսկ Սշխարհի առաջնությունը վարկանշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

21:51 18.06.2025

Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական ​​գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

BACK_TO_TOP