18:19 24.09.2019
Ո՞վքեր են ամենաակտիվ, ամենալուռ, ամենաշատ բացակայող ու ամենահարուստ պատգամավորները: Ներկայացվել են 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:
7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված 143 օրենքից ընդամենը 9 տոկոսի հեղինակն է խորհրդարանը, մնացածինը կառավարությունն է: Այս առումով օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև հարաբերակցությունը նախորդների համեմատ շատ չի փոխվել:
Իսկ ի՞նչ է փոխվել նոր խորհրդարանում նախորդների համեմատ
Փոխվել է նախևառաջ խոսող և լուռ պատգամավորների թիվը: Եթե նախորդ խորհրդարանում գրեթե ամեն երկրորդը լուռ էր, հիմա խոսում է վեցից հինգը: Սա ամենակարևոր փոփոխություններից մեկն է:
Տոկոսային առումով մի փոքր ավելի մեծ է «Բարգավաճ Հայաստան»-ի լուռ պատգամավորների թիվը, ամենաակտիվն էլ լուսավորհայաստանցիներն են. այստեղ բոլորը խոսում են՝ մեկից բացի:
Հետաքրքիր մյուս ցուցանիշը բացակայությունների թիվն է
Ամենից շատ բացակայած պատգամավորների առաջատարը դարձյալ ԲՀԿ-ից է, բայց առաջին հորիզոնականում արդեն այլ անուն է: 8 տարի շարունակ առաջատարի դիրքը պահած Գագիկ Ծառուկյանը տեղը զիջել է Վարդան Ղուկասյանին: Հիմա նա 8-րդն է բացակայությունների թվով:
Օրենքների գրեթե կեսը Ազգային ժողովի արտահերթ նիստերում է ընդունվել: Ամենաշատը կողմ քվեարկած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան»-ից Ջանիբեկ Հայրապետյանն է, ամենաշատը դեմ քվեարկածը Վահագն Հովակիմյանը` «Իմ քայլ»-ից: Ամենաշատը ձեռնպահ մնացածն էլ է «Իմ քայլ»-ից: Երջանիկ Հակոբյանն է: Իսկ ընդդիմության 16 օրենսդրական նախաձեռնություն նույնիսկ քվեարկության չի հասել, չի մտել օրակարգ: Դրանք մշտական հանձնաժողովներում են մերժվել:
Միքայել Մելքումյանը ամենաշատը հարց տված ու ելույթ ունեցած պատգամավորն է: ԲՀԿ-ն չի զիջում առաջատարի դիրքը նաև իր պատգամավորների ֆինանսական կարողություններով, թեև, ընդհանուր առմամբ, ներկայիս Ազգային ժողովը նախորդի համեմատ շատ է աղքատացել:
Նախորդում 12 դոլարային միլիոնատեր պատգամավոր կար, հիմա երկուսն են` երկուսն էլ ԲՀԿ-ից` Գագիկ Ծառուկյանն ու Դավիթ Մանուկյանը: Ընդ որում՝ Ծառուկյանի հայտարարագրած միջոցների ընդհանուր ծավալը, որը շուրջ 99 միլիարդ դրամ է, ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների 97 տոկոսն է կազմում:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...