Գոռ Մինասյանը` աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր. Ծանրամարտի ԱԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+14.09 oC

Գոռ Մինասյանը` աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր. Ծանրամարտի ԱԱ

14:50 27.09.2019

Թաիլանդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին փայլուն հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Մրցումների վերջին օրը մեդալներ նվաճեցին նաև մեր գերծանր քաշայինները:

Գոռ Մինասյանն իրացրեց իր բոլոր 6 մոտեցումները և երկամարտի 460 կգ արդյունքով դարձավ աշխարհի փոխչեմպիոն: Գոռը նաև նվաճեց երկու փոքր արծաթե մեդալ: Հաջող հանդես եկավ նաև Ռուբեն Ալեքսանյանը: Նա դարձավ բրոնզե մեդալակիր, նաև փոքր բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում:  Ռուբենի ցուցանիշը երկամարտում 437 կիլոգրամ է:

Ֆանտաստիկ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն: Նա սահմանեց մի քանի աշխարհի ռեկորդ: Հրում վարժությունում նա բարձրարցրեց 246 կգ ծանրաձողը, իսկ երկամարտում նրա արդյունքը 484 կգ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով

23:46 12.05.2024

Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով

Ֆրանսիան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր շրջանի անցկացումը։ Այս մասին հայատարարություն է տարածել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը: «Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ որպես այս գործընթացի հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ […] ...

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. Թամարա Խաչիկյան

17:33 12.05.2024

Ատեստավորման քննությունների գերազանցիկը. Թամարա Խաչիկյան

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատմում է լեյտենանտ Թամարա Խաչիկյանի մասին: Ատեստավորման քննությունների գերազանցիկը. այսպես է բնութագրվում երիտասարդ զինծառայող աղջիկը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը

17:01 12.05.2024

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը: Մայիսի 13-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 10:00-ին, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը […] ...

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

15:39 12.05.2024

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած հատվածում։ Այս տարածքում նրանք տեղակայվել են 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի […] ...

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է բռնցքամարտի ակումբ երեխաների համար

15:02 12.05.2024

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է բռնցքամարտի ակումբ երեխաների համար

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է «Legends» բռնցքամարտի ակումբը, որտեղ մարզում է երեխաներին։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը առաջիկա 5 օրերին

14:00 12.05.2024

Անձրև, ամպրոպ, կարկուտ. եղանակը առաջիկա 5 օրերին

Մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի […] ...

BACK_TO_TOP