ՀՀ-ն պետք է ոչ թե իջեցնի արտաքին պարտքի մակարդակը, այլ տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր․ Հ․ Բագրատյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

ՀՀ-ն պետք է ոչ թե իջեցնի արտաքին պարտքի մակարդակը, այլ տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր․ Հ․ Բագրատյան

23:25 28.09.2019

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր կարծիքը հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկման վերաբերյալ․

«Հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկման հետ կապված շատերը դիմում են մեկնաբանության համար։ Ստորև հակիրճ ներկայացնում եմ կարծիքս։

Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում փողն ու արժեթղթերը շատ են էժանացել։ Այսպես, ԵԿԲ-ի (եվրո) և ԴՌՀ-ի (դոլար) տոկոսադրույքները տատանվում եմ 0-1 միջակայքում։ ԱՄՆ-ում 10 կամ 30 տարվա արժեթղթերի համար վճարում են 1,3 – 1,5 տոկոս (ավելի քիչ, քան 3 տարվա արժեթղթերը): Եվրոպական առնվազմ 3 երկրի (Շվեյցարիա, Հոլանդիա, Դանիա) ԿԲ անցել է բացասական տոկոսադրուքների։ Նույնն է իենի պարագայում։ Նման արտառոց պայմաններում, ինչպես նշել էի ավելի վաղ, ՀՀ-ն պետք է ոչ թե իջեցնի արտաքին պարտքի մակարդակը, այլ տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր, ինչպես նաև վերակառուցի յուր վարկային պորտֆելը։ Այս առումով պետական պարտքի վերակառուման հետ կապված նոր, ավելի էժան պարտքի ներգրավումը ճիշտ քայլ է։ Սակայն կան բայցեր։

1. Չինաստանն առաջարկում է 2,5 անգամ ավելի էժան փող պարտքերի և 3 անգամ էժան փող ներդրումների համար։ Չօգտվել նման հնարավորությունից նշանակում է տվյալ դեպքում 45-90 մլն դոլարի վնաս հասցնել պետությանը։

2. ԵՄ-ն, ԱՄՆ-ն ՀՀ կառավարությանը կոչ են անում զերծ մնալ ՉԺՀ հետ համագործակցելուց։ Այդ երկրներում հետագա զարգացման էներգիան հիմնականում մարել է։ Չինաստանը նման բան չի անում։ Բացի սովորական առևտրից ու փող վաճառելուց այս երկիրը պատրաստ է նաև գործատու դառնալ ՀՀ համար։

3. Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՌԴ հետ խնդիրներ չի առաջացնում։

3. ՉԺՀ-ն ուզում է և կարող է ՀՀ սպառազինության մակարդակը շեշտակիորեն բարձրացնել»,- գրել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP