«Արջերը հորով-մորով, տատով-պապով գրոհում են գյուղերը». Սերգեյ Բագրատյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

«Արջերը հորով-մորով, տատով-պապով գրոհում են գյուղերը». Սերգեյ Բագրատյան

18:21 29.11.2017

ՀՀ ԱԺ-ում բնության հատուկ տարածքներին վերաբերող քննարկման ժամանակ «Ծառուկան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասել է, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում, որ «արջերը գյուղեր են գրոհում»: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչ է պատրաստվում անել Բնապահպանության նախարարությունը բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:

«Նշում եք, որ Եղեգիսի կիրճում կենդանիների բազմացման խնդիներ եք լուծել, իսկապես այդպես է, բայց այդտեղ երկրորդ խնդիրն է առաջացել: Կոնկրետ արջերի հետ է կապված: Հարակից գյուղերի՝ Արտաբույլի, Եղեգիսի, Սալիի և Հորսի բնակիչները նամակով դիմել են մեզ և ասել, որ ձեր լավ աշխատանքի արդյունքում բազմացել են նաև արջերը և անհանգստություն են պատճառում կերի պակասի պատճառով: Իջնում են գյուղերը և ավերում են բնակիչների ստեղծած բարիքները: Դե, գիտեք՝ արջը ինչ է շատ սիրում՝ մեղր: Փեթակները ավերում են, ծառերը քաևդում են»,- ասել է Սերգեյ Բագրատյանն ու հավելել, որ նախարարի պատասխանում նշված է, որ հերթապահություն պետք է սահմանվի և համայնքային ուժերով խնդիրը լուծվի, բայց դա իսկապես համայնքային ուժերով լուծվող խնդիր չէ:

Հարցին պատասխանել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը: Նա հիշեցրել է, որ չպետք է մոռանալ, որ խոսըք Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակի մասին է:

«Արջին կրակել չի կարելի, մի ճանապարհ է մնում՝ խիստ հսկողություն սահմանել և վախեցնող մեթոդներ կիրառել՝ տեղադրել տարբեր էլեկտրահովիվներ, ապահովել շների առակայությունը, արջերը գալիս են անընդհատ էն տեղը, երբ անպատժելի է մնում: Ասեմ ձեզ, որ էդ վախեցնելն էլ չի աշխատում: Ռինգ գյուղից բնակիչներն եկել էին ասում էին՝ գալիս են տատը, պապը, հայրը, մայրը ձագին կերակրելու: Կրակում ես, չես կրակում, ոչ մի բանի տեղ չեն դնում: Փաստորեն արջերը սոված են, և ձեր ասած սոցիալ-տնտեսական վիճակը ազդել է նաև արջերի վրա: Մենք պետք է կարողանանք այդ արջերին իրենց կեցության վայրերում կերակրել, որ բնակչությանը չանհանգստացնեն»,- հակադարձել է «Ծառուկան» խմբակցության պատգամավորը:

Բագրատյանն առաջարկել է արջերին կերակրելու հնարավորությունների ուղղությամբ մտածել և առաջիկայում քայլեր ձեռնարկել, իսկ ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքների դենդրոպարկերի կառավարման վարչության պետից՝ լսել, որ կա մերձակա տարածքներում ծառեր տնկելու տարբերակ, որոնց բարիքներից արջը կօգտվի և գյուղ չի մտնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

BACK_TO_TOP