Ո՞վ կարող է շարունակել Սերժ Թանկյանի առաջարկած երգի 7 նոտաների շարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2024
  • $
    387.34
  • RUBLE
    4.36
  • 420.92
WEATHER
+21.09 oC

Ո՞վ կարող է շարունակել Սերժ Թանկյանի առաջարկած երգի 7 նոտաների շարքը

20:08 29.11.2017

«7 նոտա» երաժշտական մարտահրավերի մրցույթի նախապատրաստական վերջին աշխատանքներն են իրականացվում: Մրցույթի նախաձեռնողը System of a Down հանրահայտ ռոք-խմբի երաժիշտ Սերժ Թանկյանն է: Այժմ արդեն հայտնի է մրցույթի ժյուրիի կազմը, որը կղեկավարի Սերժ Թանկյանը: Այդ խմբում են հանրահայտ երաժիշտներ՝ այդ թվում՝ System of a Down-ի բաս- կիթառահար Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեբու Սիմոնյանը, ջազ երաժշիտ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը: Մրցույթի էությունը հետևյալն է. Սերժ Թանկյանը գրել է նոր երգի առաջին 7 նոտաները, իսկ մրցույթի մասնակիցները պետք է շարունակեն այդ նոտաների շարքը: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է: Հաղթողի համար նախատեսված պարգևը կազմում է  5000 ԱՄՆ դոլար:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն կներկայացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում

18:41 04.06.2024

Երևանի Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն կներկայացվի Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այն նվիրված է Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին: Ցուցահանդեսը, որում ներկայացված է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի յուրահատուկ […] ...

Ամփոփվել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում իրականացված ծրագրերն ու միջոցառումները

17:48 04.06.2024

Ամփոփվել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում իրականացված ծրագրերն ու միջոցառումները

Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական միջոցառումների ամփոփիչ մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս […] ...

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները հերթական շրջայցն են իրականացրել

12:03 04.06.2024

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները հերթական շրջայցն են իրականացրել

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտադիտարկման հերթական այցն են կատարել մի շարք հուշարձաններ: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մասնագետները, մասնավորապես, այցելել են Շիրակի մարզի Մարմաշեն վանական համալիր, Պեմզաշենի վանք: Նրանք մասնակցել են «Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրի ավարտված շինարարական աշխատանքների ընդունող հանձնաժողովի շրջայցին: Արված աշխատանքները […] ...

Հաշվետու համերգ-ցուցահանդես՝ ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ

23:02 03.06.2024

Հաշվետու համերգ-ցուցահանդես՝ ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը հունիսի 4-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կիրականացնի հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները: Միջոցառումը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառի հանրահռչակմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, Երևան-մարզ […] ...

«Երևան բալետ ֆեստ»-ը մեկնարկել է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնի ծրագրով

22:45 03.06.2024

«Երևան բալետ ֆեստ»-ը մեկնարկել է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնի ծրագրով

«Երևան բալետ ֆեստ»-ը մեկնարկել է Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնի ծրագրով: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, փառատոնը կշարունակվի ևս երկու օր. հունիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է՝ «Կարապի լիճը» ներկայացմամբ: Հունիսի 5-ին բեմում կլինի Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի թատրոնը՝ գալա ծրագրով: Երեկոների սկիզբը՝ ժամը […] ...

Պարգևատրվել են «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներն ու մանկավարժները

22:27 03.06.2024

Պարգևատրվել են «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսի հաղթողներն ու մանկավարժները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թվականի ապրիլ-հունիսին անցկացրել է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կայացել են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել է Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի, […] ...

BACK_TO_TOP