«Ժամանակն է, որ մենք դուրս գանք այս ծիծաղելի անվերջ պատերազմներից». Թրամփը բացատրել է զորքերի դուրսբերումը Սիրիայից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

«Ժամանակն է, որ մենք դուրս գանք այս ծիծաղելի անվերջ պատերազմներից». Թրամփը բացատրել է զորքերի դուրսբերումը Սիրիայից

22:20 07.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքից ամերիկյան զորքերի դուրսբերումը մեկնարկել է: Այս հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնն այլևս չի մասնակցի Սիրիայում ընթացող անվերջ պատերազմներին:

«Քրդերը կռվել են մեզ հետ, բայց նրանք մեծ գումար և սարքավորումներ են ստացել դրա համար: Նրանք տասնամյակներ շարունակ կռվել են Թուրքիայի դեմ… Ժամանակն է, որ մենք դուրս գանք այս ծիծաղելի անվերջ պատերազմներից, որոնց մեծ մասը կլանային են, և մեր զինվորներին տուն բերենք: Մենք կկռվենք այնտեղ, որտեղ դա մեր շահերից է բխում, և կկռվենք հաղթելու համար: Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանը և քրդերը պետք է ինքնուրույն դուրս գան այս իրավիճակից և որոշեն, թե ինչ են ուզում անել գերեվարված ԻՊ գրոհայինների հետ, որոնք գտնվում են իրենց հարևանությամբ: Մենք 7000 մղոն հեռավորության վրա ենք գտնվում և կրկին կջախջախենք ԻՊ-ին, եթե նրանք մոտենան մեզ»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ ամերիկյան զորքերը դուրս են գալիս Սիրիայի հյուսիսից, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է սկսելու քրդերի դեմ: Թուրքիայի նախագահն ընդգծել էր, որ Անկարայի նպատակն է մաքրել սիրիական սահմանամերձ տարածքները քրդական ուժերից, այնտեղ անվտանգության գոտի ստեղծել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների համար:

Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական քաղաքների բնակիչները ցույցի են դուրս եկել՝ միջազգային կոալիցիային կոչ անելով կասեցնել Թուրքիայի նախատեսած ռազմական գործողությունը քրդական ուժերի դեմ: Սիրիայում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից քրդերին Թուրքիան համարում է ահաբեկիչներ: Ամերիկյան զորքերի դուրսբերումը քրդական խմբավորումներն անվանել են մեջքից հարված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

11:39 07.07.2025

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով  հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...

BACK_TO_TOP