Հակոբ Արշակյանը Բանգլադեշի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ուղիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Հակոբ Արշակյանը Բանգլադեշի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ուղիները

09:24 08.10.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Բանգլադեշի փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների պատվավոր նախարար Զունաիդ Ահմեդ Փալակի գլխավորած պատվիրակությանը։

Զունաիդ Ահմեդ Փալակը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ բավական մեծ պատվիրակությամբ առաջին անգամ են Հայաստանում։Նախարարի հրավերով՝ եկել են մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովին («WCIT 2019»), բացի այդ նպատակ  ունեն  ծանոթանալու բարձր տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի ծրագրերին, էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերին, քննարկելու համագործակցության հնարավորությունները։

Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է պատվիրակության անդամներին, որից հետո ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակներն ու տեխնոլոգական ոլորտի մեր երկրի առաջնահերթությունները, ծրագրերն ու նպատակները։

Նախարարն ընդգծել է, որ նախարարության գործունեությունը ծավալվում է երեք հիմնական ուղղություններով՝ թվայնացման, ռազմարդյունաբերության և էկոհամակարգի զարգացման։ Այդ երեք բաղադրիչների հենքի վրա էլ կազմվել և մշակվում է նախարարության առաջիկա հինգ տարիների ռազմավարությունը։

Հակոբ Արշակյանը որոշ մանրամասներ է ներկայացրել յուրաքանչյուր ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Նա անդրադարձել է տեխնոլոգական  ոլորտի հայ մասնագետների գիտական նվաճումներին, առկա ներուժին, ընդգծել դեռևս խորհրդային տարիներին ռադիոֆիզիկայի, միկրոէլեկտորնիկայի և այլ բնագավառներում հայ ինժեներների ձեռբերումները։

Նախարարը նշել է նաև կրթության, ուսման կարևորության մասին, որն առաջնային է յուրաքանչյուր հայ ընտանիքի համար, ուստի կրթությունն ու տաղանդը Հայաստանի էկոհամակարգի բաղկացուցիչն է կազմում։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է նաև ստարտափների զարգացմանն ուղղված հայկական մոդելը, նշել արդեն համաշխարհային համբավի հասած հայկական ստարտափ ընկերությունների հաջողությունները:

Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին զուգահեռ անցկացվող «Դիջիթեք Էքսպո»-ի մասին և հրավիրել այցելելու ցուցահանդես։

Զունաիդ Ահմեդ Փալակը նշել է, որ շատ կարևոր է իրենց համար ճանաչել Հայաստանը և երկուստեք արդունավետ համագործակցության ուղիներ մշակել։

Նա իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի իրենց երկրի ներուժը, էկոհամակարգի, թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված քայլերն ու նպատակները։

Զունաիդ Ահմեդ Փալակը նաև ընդգծել է, որ Բանգլադեշը շատ մեծ շուկա է, որտեղ իրենց գաղափարները կարող են ներդնել հայկական ստարտափները և երկու երկրների համագործակցությունից կարող են շատ լավ արդյունքներ գրանցվել։ Ուստի, շատ կարևոր է, որ այսօր արդեն պատուհան  բացվի առաջիկա համագործակցության համար։

Նախարար Հակոբ Արշակյանը հավելել է, որ հայկական կողմը զարգացնում է իր կապերը և  պատրաստակամ է համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել աշխատանքային խումբ, որտեղ  երկրների ոլորտի մասնագետներն կքննարկեն և կդիտարկեն համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:40 07.07.2025

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […] ...

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

12:32 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ​ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP