09:47 08.10.2019
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 00:57-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, բախվել են «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան և «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսը, այնուհետև բախվել կայանած «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Արման Հ.). «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Fiat Ducato» մակնիշի միկրոավտոբուսի 3 տուժածները՝ Վլադիսլավ Յ.-ն (ծնված 1997 թ.), Էդուարդ Մ.-ն (ծնված 1996 թ.) և Ռաֆիկ Մ.-ն (ծնված 1994 թ.), դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Fiat Ducato» և «Mercedes E350» մակնիշների ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չի եղել:
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնել էր, կողաշրջված մեքենան խցանում է առաջացրել Երևան-Սևան մայրուղու ՃՈ հենակետի մոտ:
13:26 07.07.2025
Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայությունՍևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:12 07.07.2025
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ինՇառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Աշխարհահռչակ շանսոնյեի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Երևանի Ազնավուրի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:04 07.07.2025
Անցած 3 օրում գրանցվել է 52 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 193 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 20 դեպք՝ հոգեկան ներգործության, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8 դեպք՝ խուլիգանության, 7 […] ...
12:56 07.07.2025
Հայտնաբերվեց յոթ փաթեթ կոկաին ու մեթամֆետամին․ տղամարդը կալանավորվել էՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին հունիսի 23-ին: Մայրաքաղաքի Եղիշե Թադևոսյան և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում, թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխեցին 42-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 7 փաթեթ։ Ձերբակալվածն ընդունեց, որ իր մոտ եղած փաթեթներում թմրանյութ է, 6-ում` ընդհանուր […] ...
12:48 07.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանովԵրևանում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 7-ի ցերեկը, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
12:40 07.07.2025
Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […] ...