ԱՄՆ ու Մեծ Բրիտանիա՝ էլեկտրոնային սիգարետի երկու տարբեր պատմություն․ բացահայտում է CNN-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

ԱՄՆ ու Մեծ Բրիտանիա՝ էլեկտրոնային սիգարետի երկու տարբեր պատմություն․ բացահայտում է CNN-ը

12:02 08.10.2019

ԱՄՆում ու Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետը լայն տարածում ունի։ Միևնույն ժամանակ, այն դեպքում, երբ ԱՄՆում էլեկտրոնային սիգարետը սկսել է ակտիվ օգտագործվել երիտասարդների կողմից, Մեծ Բրիտանիայում այն ավանդաբար համարվում է սիգարետ ծխելուց հրաժարվելու միջոց չափահասների համար։ Ո՞րն է տարբերությունը. փորձել է վերլուծել CNN-ի լրագրողական խումբը։

Հարյուրավոր վեյփերների հիվանդացումն ու, հնարավոր է, յոթը մարդու մահը կարող են պայմանավորված լինել Միացյալ Նահանգներում վեյփինգի հետ կապված հիվանդությունների բռնկումով։

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ի պատասխան արգելեց էլեկտրոնային սիգարետին բուրավետիչներ ավելացնել։ Հնչեցին նաև նախազգուշացումներ ` էլեկտրոնային սիգարետից ընդհանրապես հրաժարվելու ուղղությամբ։

Սակայն Մեծ Բրիտանիայում, կարծես, վեյփինգով պայմանավորված հիվանդությունների դեպքեր չեն արձանագրվել։ Բացի այդ, վեյփինգի տարածված լինելը չի հանգեցրել չծխող երիտասարդների կողմից արտադրանքի նկատմամբ հետաքրքրության աճին։ Փոխարենը, էլեկտրոնային սիգարետը հիմնականում դիտարկվել է որպես չափահասների կողմից սիգարետ ծխելուց հրաժարվելու միջոց: Ու իսկապես, Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինները ամեն կերպ աջակցում են էլեկտրոնային սիգարետի տարածմանը՝ այն դիտարկելով որեպս ծխելը թողնելուն օգնող գործիք:

«Եթե դուք չեք ծխում, էլեկտրոնային սիգարետը ձեզ համար չէ», – ասում է Անգլիայի Հանրային առողջապահության գործակալության Առողջության բարելավման գծով տնօրեն Ջոն Նյուտոնը: «Բայց եթե ծխում եք, անհնար է, որ առողջության համար ավելի լավ լինի շարունակել սիգարետ ծխելը՝ ամբողջովին էլեկտրոնային սիգարետի անցում կատարելու համեմատ»։

«Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության հորդորը մնում է նույնը․ էլեկտրոնային սիգարետը նվազեցնում է ծխելու ռիսկերը, և դրանից օգտվելը շատ ավելի հավանական է դարձնում սիգարետից բարեհաջող հրաժարվելը, քան միմիայն կամքի ուժին ապավինելը»:

Ո՞րն է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի տարբերությունը: Կարգավորումը՝ հատկապես գովազդի և առաջխաղացման վերաբերյալ, և նիկոտին մատակարարող այլընտրանքում նիկոտինի մակարդակը:

«Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետն ավանդաբար դիտարկվում է որպես սիգարետի փոխարինիչ», – ընդգծում է Սթենֆորդի համալսարանի բժշկության ամբիոնի ՝ մանկաբուժության պրոֆեսոր Բոննի Հալպերն-Ֆելշերը։

Բանավեճ վեյփինգի շուրջ․

Անցած տարվա իր զեկույցում Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության գործակալությունը եզրահանգել էր, որ էլեկտրոնային սիգարետը 95% ավելի քիչ վնասակար է այրվող սիգարետից։ Զեկույցում նշվում էր նաև, որ էլեկտրոնայի սիգարետը տարեկան 20 000 մարդու օգնում է ծխելուց հրաժարվել։ Գործակալությունը մտահոգություն էր հայտնել, որ ծխողների կեսից ավելին դեռևս «սխալմամբ մտածում է, որ էլեկտրոնային սիգարետը նույնքան վնասակար է, որքան այրվողը»։

«Նիկոտինի վերաբերյալ հասարակության մեջ թյուրըմբռնում կա», – նշվում է զեկույցի մեջ: «Մեծահասակների 10 տոկոսից պակասն է միայն հասկանում, որ ծխելու հետևանքով առողջությանը հասցվող վնասի մեծ մասի պատճառը նիկոտինը չէ»:

Ի վերջո, զեկույցում ասվում է, որ էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ այն մտահոգությունը, որ երիտասարդների շրջանում այն կնպաստի ծխելու տարածվածությանը, Մեծ Բրիտանիայում տեղին չէ։ Այստեղ կանոնավոր վեյփինգի տոկոսը այն երիտասարդների շրջանում, ովքեր երբևէ չեն ծխել, 1% -ից պակաս է:

«Էլեկտրոնային սիգարետի բուրավետիչները նման են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, և մենք դեռևս չունենք երիտասարդության շրջանում վեյփինգի նման մակարդակ», – անցած հինգշաբթի մեկնաբանել է գործակալության մամլո կենտրոնը։

Միացյալ Նահանգներում ավագ դպրոցի աշակերտների մեկ քառորդից ավելին 2019-ին էլեկտրոնային սիգարետի օգտատեր է եղել՝ համաձայն ԱՄՆ-ում Ազգային երիտասարդական ծխախոտային հետազոտության կողմից հրապարակված նախնական տվյալների:

Մեծ Բրիտանիայում 11-18 տարեկան երիտասարդների շրջանում էլեկտրոնային սիգարետ շաբաթը մեկ անգամից պակաս օգտագործում է 3.3%-ը, իսկ 1.6%-ը դրանք օգտագործում է առնվազն շաբաթական մեկ անգամ:

ԵՄ ծխախոտային արտադրատեսակների հրահանգը, որն ուժի մեջ է մտել 2016 թվականից, սահմանում է անդամ երկրներում էլեկտրոնային սիգարետի արտադրության, ներկայացման և իրացման կանոնները: Էլեկտրոնային սիգահետի առողջության և շրջակա միջավայրի ռիսկերի վերաբերյալ ԵՄ զեկույցը լույս կտեսնի 2020 թվականի վերջին:

ԵՄ կանոնակարգերը սահմանափակում են նաև էլեկտրոնային սիգարետի հետ օգտագործվող հեղուկում առկա նիկոտինի մակարդակը` ոչ ավելին, քան 20 մգ/մլ, իսկ ԱՄՆ-ում JUUL էլեկտրոնային սիգարետի համար նախատեսված որոշ հեղուկներ պարունակում են 59 մգ /մլ նիկոտին, ինչը հետևանքով դրանց ազդեցությունն ավելի ուժեղանում է։

5% նիկոտինային Juulpod-ը պարունակում է «երկու տուփ սիգարետի մեջ առկա նիկոտինի քանակ»,- ասաց Հալպերն-Ֆելշերը: «Մինչդեռ Մեծ Բրիտանիայում նման բան թույլատրելի չէ»:

Juul ընկերությունը իրավիճակին տալիս է իր մեկնաբանությունը։ Այսպես, 5% հզորությամբ Juulpod-ը նախատեսված է մեկ տուփ սիգարետը փոխարինելու համար՝ ներքաշումների քանակի ու նիկոտինային հագեցվածության առումներով: Ընկերությունում ասում են․ իրենց ուսումնասիրությունները «հետևողականորեն ապացուցել են, որ 5% նիկոտինային հզորություն ունեցող Juul արտադրատեսակի օգտագործումը հանգեցնում է սիգարետի համեմատ նույն չափաբաժնի նիկոտին ստանալուն՝ ավելի ցածր կոնցենտրացիայով։ Հավելում են․  Juul-ի նիկոտինի մատակարարման փորձը մշակվել է չափահաս ծխողներին օգնելու, որ այրվող սիգարետից անցում կատարեն էլեկտրոնային սիգարետի։

 Կարգավորման տարբերություններ 

Չի կարելի ասել, որ Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետի վտանգների վերաբերյալ ոչ մի անհանգստություն չկա:

Հանրային առողջապահության գործակալությունը նշում է, որ վեյփինգը զերծ չէ ռիսկերից ու մտահոգություն է հայտնում, որ էլեկտրոնային սիգարետի օգտատերերը պետք է օգտագործեն միայն Մեծ Բրիտանիայի կողմից արտոնագրված արտադրանք ու զերծ մնան տնային պայմաններում պատրաստված կամ ապօրինի արտադրված էլեկտրոնային սիգարետից կամ հեղուկի մեջ հավելյալ նյութեր ավելացնելուց, ինչը կարող է վտանգավոր լինել։

Միացյալ Թագավորության դեղորայքն ու առողջապահական արտադրանքը կարգավորող Գործակալության կողմից նշվում է, որ 2016 թվականի մայիսի 20-ից 2019 թվականի սեպտեմբերի 6-ը էլեկտրոնային սիգարետի օգտագործմամբ պայմանավորված կողմնակի ազդեցության 62 դեպք է գրանցվել։

Սա բավականին հեռու է Միացյալ Նահանգների վիճակագրությունից, որտեղ հիվանդությունն ու կախվածությունը վեյփինգը դարձրել են քննարկման թեժ թեմա։

Հիվանդությունների վերահսկման կենտրոնը նշում է, որ ներկայումս էլեկտրոնային սիգարետի օգտագործմամբ պայմանավորված թոքային հիվանդության 380 հաստատված և հավանական դեպքեր կան։ Պարզ չէ, թե ինչի հետևանքով են առաջացել հիվանդությունները,  չնայած հիվանդներից ոմանք էլեկտրոնային սիգարետի մեջ տեղադրել էին մարիխուանայի ակտիվ նյութ՝ THC։ Օգոստոսին ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչությունը հայտնել է, որ հետաքննում է նյարդաբանական ախտանիշների 127 դեպք, որոնք կարող են կապված լինել վեյփինգի հետ:

Թրամփի վարչակազմի քայլերը՝ էլեկտրոնային սիգարետի բուրավետիչներն արգելելու ուղղությամբ, հզոր գործիք կդառնան, որոնք FDA-ը կարող է օգտագործել երիտասարդության կողմից էլեկտրոնային սիգարետի օգտագործման անհանգստացնող տենդենցի դեմ պայքարելու համար:

«Մենք պետք է արագ քայլեր ձեռնարկենք բուրավետիչներ պարունակող էլեկտրոնային սիգարետն արգելելու ուղղությամբ, քանի որ այն հատկապես հրապուրիչ է երիտասարդների համար», – նշել է գործող FDA հանձնակատար դոկտոր Նեդ Շարպլեսը։ «ԱՄՆ-ում երիտասարդների կողմից սիգարետի օգտագործման կրճատման դաշտում ձեռք բերած մեր հսկայական առաջընթացը վտանգված է էլեկտրոնային սիգարետի օգտագործման այս համաճարակի արդյունքում»:

«Ոչ ոք չի ցանկանում, որ երեխաները նիկոտինային կախվածություն ձեռք բերեն, ու մենք կշարունակենք մանրակրկտորեն օգտագործել վարչության ողջ կարողությունը՝ հանրային առողջապահական այս ճգնաժամից դուրս գալու համար»:

Մեծ Բրիտանիայում ոմանք քննադատորեն են վերաբերվում Թրամփի վարչակազմի ծրագրին։

Դան Մարչանթը՝ Միացյալ Թագավորությունում Vape Club-ի հիմնադիր սեփականատերն ու Մեծ Բրիտանիայի Վեյփինգի արդյունաբերության ասոցիացիայի անդամը, նախազգուշացնում է, որ էլեկտրոնային սիգարետն արգելելու արդյունքում կարող է «ձևավորվել սև շուկա»` փաստարկ, որը բերվել է նաև ԱՄՆ-ում վեյփինգի կողմից հանդես եկող փորձագետների կողմից։

«Ինչպես գիտենք, արգելքը չի գործում: Կարգավորումն է գործում», – ասել է Մարչանտը։ «Մեծ Բրիտանիայում մենք ունենք խիստ կարգավորվող շուկա… Այն հիվանդությունները, որոնք հաղորդվում են, իրականում կապ չունեն մասնագիտորեն արտադրված էլեկտրոնային հեղուկների բաղադրիչների հետ»:

Էդինբուրգի համալսարանի հանրային առողջության պրոֆեսոր Լինդա Բոլդը մեկնաբանել է, որ Միացյալ Նահանգների դեպքում սխալ կլիներ արգելել էլեկտրոնային սիգարետի բուրավետիչները:

«Ճիշտ է, որ որ աճող թվով ամերիկացի դեռահասներ փորձել են կամ վերջերս օգտագործել են բուրավետիչ պարունակող էլեկտրնային սիգարետ, և դա ահազանգ է հարուցել: Բայց այս բոլոր ապրանքները շուկայից հանելով, առաջարկվող ԱՄՆ քաղաքականությունը մոռացության է մատնում այն փաստը, որ բուրավետիչները կարևոր նշանակություն ունեն մեծահասակ այն ծխողների համար, ովքեր փորձում են հրաժարվել այրվող սիգարետից», – ասել է նա:

«Եվրոպայում բուրավետիչ պարունակող էլեկտրոնային սիգարետը վերջին տարիներին նպաստել է մեծահասակների շրջանում ծխելու վիճակագրության անկմանը, և պատահական ստուգման վրա հիմնված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էլեկտրոնային սիգարետը օգնում է չափահասներին հրաժարվել այրվող սիգարետից»:

Էլեկտրոնային սիգարետը աշխարհում 

Ըստ Euromonitor հետազոտական ընկերության տվյալների, աշխարհում մոտ 35 միլիոն մարդ ներկայումս օգտագործում է էլեկտրոնային սիգարետ կամ թութունի տաքացման համակարգեր (օրինակ, IQOS):

Այս արտադրատեսակները շատ տարածված են ծխողների շրջանում որպես սիգարետի դեմ պայքարի միջոց, քանի որ նրանք բավարարում են նիկոտինային քաղցը՝ միևնույն ժամանակ ծխողին զերծ պահելով խեժից ու սիգարետի այրման արդյունքում առաջացող թունավոր նյութերից։ Միևնույն ժամանակ, շատերն անհանգստանում են, որ այդ արտադրատեսակները ձևավորում են նոր նիկոտինային կախվածություն՝ մասնավորապես երիտասարդների շրջանում:

Այս տեսանկյունից, ելնելով ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի օրինակներից, արտադրատեսակների ճիշտ կարգավորումը որոշիչ նշանակություն ունի։ Եթե երկրում ձևավորվում է էլեկտրոնային սիգարետի նկատմամբ ճիշտ մշակույթ, ինչպես Մեծ Բրիտանիայում է, երիտասարդների կողմից արտադրատեսակի նկատմամբ հետաքրքրությունը նվազագույնն է լինում, իսկ չափահաս ծխողները հնարավորություն են ստանում ունենալ արդյունավետ գործիք՝ սիգարետ ծխելուց հրաժարվելու ճանապարհին։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:40 07.07.2025

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […] ...

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

12:32 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ​ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP