Գյումրիում դարձյալ փողոցաշինական աշխատանքներ են կատարել` փակելով տան դռները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.75 oC

Գյումրիում դարձյալ փողոցաշինական աշխատանքներ են կատարել` փակելով տան դռները

19:30 08.10.2019

Կադրերը Գյումրիի Գերցեն փողոցից չեն, որտեղ մի քանի ամիս առաջ շինարարը մայթի հետ ասֆալտապատել էր տան դուռը՝ փակելով ելումուտի ճանապարհը: Հիմա նույնը տեղի է ունեցել Երկաթգծի Նորավան թաղամասի Աղայան փողոցում, թեև շինարարը նույնը չէ:

Նախագծային թերությո՞ւն է, թե՞ շինարարի անփութության հետևանք. փողոցի բնակիչներն են նկարագրում, թե ինչ որակի  գործ են արել շինարարները։ Աղայան փողոցի երկու տան դուռ, որոնք այսպես թե այնպես փակ էին մնում` տանտերերը քանի տարի է` չեն ապրում, շինարարը փակել է խճով:

Տանտերերերը բացակայում են, ինչն էլ շինարարին թույլ է տվել ազատ ու առանց վեճերի խճապատում անել: Գործն նույն ձևով են շարունակել հարևանությամբ եղած մյուս տների դիմաց, որոնք փակ դուռ չեն: Բնակիչները ստիպված իրենք են դուռը բացելու ելքը գտել: Սա միակ թերությունը չէ, որ բնակիչները գտել են իրենց փողոցի վրա: Այն պատրաստ է ասֆալտապատման, բայց թաղամասի ապրողները համոզված չեն, որ թեքությունները ճիշտ են արված, և անձրևների ժամանակ ջուրը չի կուտակվի փողոցում:

Երկաթգծի Նորավանում երեք փողոց իրար զուգահեռ  ու մաս-մաս հիմնանորոգվում է` Աղայան, Շիրվանզադե, Մեքենավարների  փողոցները երեքը միասին մոտ 530 մետր երկարության ճանապարհ է: Անկախ բնակիչների դժգոհություններից ու մատնանշած թերություններից, պատվիրատուն աշխատանքների ավարտի ժամկետից է խոսում: Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ մի քանի փողոց կասֆալտապատվի։

Սուբվենցիոն ծրագրով նորոգվող մյուս փողոցը Վարդ Բաղ թաղամասում է: Թաղամասի արևմտյան հատվածն է, որտեղ բնակելիներ չկան, բայց Սևերսկի թաղամասի ռազմաբազա տանող միջանկյալ ճանապարհն է, որը կապում է Ղարսի խճուղու հետ: Բացի դրանից, այս փողոցը հետագայում դառնալու է տնտեսական ներդրումների համար անհրաժեշտ ենթակառուցվածք: Խոսքը այս տարածքում  լոգիստիկ կենտրոնի կառուցմանն է վերաբերում։

Շինաշխատանքների համար փողոցում սահմանվել է միակողմանի երթևեկություն: Սևերսկի թաղամասից մինչև Վարդ Բաղ թաղամասի Արևմտյան փողոց ընդհանուր երեքուկես կիլոմետր ճանապարհի 1 կմ 800 մետրանոց հատվածը հիմնանորոգվում է, խճապատվել է, սպասում են ասֆալտապատմանը, իսկ Արևմտյան փողոցից մինչև Բուլվարային թաղամասի սկիզբը 1 կմ 700 մետրը անցանելի կդառնա փոսային նորոգումով:

Պետական սուբվենցիոն ծրագրով ավարտված են աշխատանքներն արդեն Մանուշյան, Խաչիկ Դաշտենց և Մադոյան փողոցներում, որոնք շատ փոքր ծավալների էին:

Այսքանով համաֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրերը մինչև տարեվերջ խոստանում են ավարտել: Հաջորդ տարում ավելի ծավալուն աշխատանքների սպասումներ ունեն: 2020թ. բյուջեով նախատեսվում է Գյումրիի փողոցների վերականգնման համար հատկացնել 9 միլիարդ 200 միլիոն դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

23:30 18.05.2025

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

23:10 18.05.2025

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

22:47 18.05.2025

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

21:45 18.05.2025

Զելենսկին կրկին ռազմական օգնություն է խնդրել Թրամփից

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից օգնություն է խնդրում։ Նա իր առաջարկներով համապատասխան նամակ է ուղարկել Սպիտակ տան ղեկավարին։ Զելենսկու գրասենյակի տվյալներով ՝ նամակը պարունակում է պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի ոլորտում համագործակցության նոր առաջարկներ։ «(Զելենսկին – խմբ.) նշել է, որ նախագահ Թրամփին նամակ է ուղարկել պաշտպանական-արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցության նոր առաջարկներով», – ասվում […] ...

BACK_TO_TOP