14:55 11.10.2019
Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Արարողակարգային համատեղ լուսանկարահանումից հետո տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Հարգելի նախագահ
Պետությունների և պատվիրակությունների հարգելի ղեկավարներ
Տիկնայք և պարոնայք
Ես կցանկանայի իմ ելույթն սկսել՝ երախտագիտության խոսքեր հայտնելով հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիևիին և մեր բոլոր թուրքմեն գործընկերներին մեր նիստի գերազանց կազմակերպման և այն ջերմության ու ոգևորության համար, որով մեզ դիմավորեցին թուրքմենական հյուրընկալ հողում: Չեմ կարող չնշել, որ չափազանց տպավորված եմ Աշգաբադով, ի դեպ, ես առաջին անգամ եմ այս քաղաքում, նրա հոյակապ ճարտարապետությամբ և ժամանակակից տեսքով:
Կցանկանայի նաև երախտագիտություն հայտնել Անկախ պետությունների համագործակցությունում նախագահության շրջանակում Թուրքմենստանի կատարած աշխատանքի համար՝ ուղղված ԱՊՀ հետագա զարգացմանը: Ձեր արդյունավետ աշխատանքն արտացոլվել է մեր համագործակցության օրակարգում ընդգրկված հարցերի շարքում:
Այսօրվա քննարկմանը ներկայացված հարցերի կապակցությամբ կցանկանայի նշել հետևյալը՝ մենք ողջունում ենք Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը և աջակցում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ԱՊՀ երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը և ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը: Փաստաթուղթը սահմանում է համագործակցության ռազմավարական նպատակները, որոնց իրականացման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է հետևողական և համակարգված աշխատանք՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով:
Մենք աջակցում ենք Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիայի ստորագրմանը: Կարծում եմ, որ Կոնվենցիան կօգնի, մասնավորապես, զարգացնել մեր համագործակցությունը կատարված հանցագործությունների համար ազատազրկման այլընտրանքային միջոցների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ:
Մեր նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի առանձնացնել Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ընդունված համատեղ ուղերձը՝ ուղղված մեր երկրների ժողովուրդներին և միջազգային հանրությանը: Կարևոր ենք համարում ինչպես մեր երկրներում, այնպես էլ արտասահմանում ապրող ժամանակակից երիտասարդներին ակտիվ իրազեկումն այն վճռորոշ դերի մասին, որ մեր ժողովուրդներն ունեցել են ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում:
Տարբեր գնահատականներով, այդ պատերազմում զոհվել են հայկական ծագում ունեցող մինչև 300 000 տղամարդ և կին: Մեր ժողովրդի ներկայացուցիչները ոչ միայն պայքարել են խորհրդային բանակի շարքերում, այլև ակտիվ մասնակցություն են ունեցել ֆաշիստների կողմից գրավյալ երկրներում գործող դիմադրության շարժմանը: Ի միջի այլոց, ֆրանսիական դիմադրության շարժման ղեկավարներից մեկը՝ Միսաք Մանուշյանը, հայ է եղել։
Մենք աջակցում ենք այդ տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը միտված ցանկացած կառուցողական քայլի և դեմ ենք դրանց սուբյեկտիվ մեկնաբանության փորձերին։
Ցավոք, Իլհամ Ալիևի խոսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպես ե՞ս եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ։
Եվ ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել՝ իսկապես շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը։ Ասվում է, որ Գարեգին Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում։ Խորհրդային շատ գործիչներ են մահացել Վլադիմիրի բանտում, Ալեքսանդր Սոլժենիցինը եղել է Գուլագում, և ի՞նչ, բոլոր նրանց, ովքեր դատապարտված են եղել 1937-1950-ական թվականներին, մենք համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր։ Եթե այդպես է, ապա ականավոր շատ գործիչներ դատապարտված են եղել և իրենց կյանքի վերջին օրերը հենց բանտում են ավարտել։
Եվ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմությունն աղավաղելու, բավական կարևոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձևաչափի օգտագործումը։
Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում նույնպես, մեր կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերաններին. ընդամենը մի քանի ամիս առաջ մենք կրկնապատկել ենք Հայրենական մեծ պատերազմի բոլոր վետերաններին տրվող սոցիալական նպաստները։ Կարծում եմ, որ դա իսկապես շատ կարևոր որոշում է։
Մեր կողմից այսօր ստորագրվելիք Հռչակագրից կցանկանայի, մասնավորապես, առանձնացնել այն հատվածները, որոնք ընդգծում են համատեղ ջանքերի անհրաժեշտությունը միջազգային լայն երկխոսության վերականգման ուղղությամբ՝ միտված միջազգային անվտանգության ամրապնդմանը և ընդդեմ բաժանարար գծերի, անվստահության, լարվածության և առճակատման ձևավորմանը նպաստող գործողություններին։ Եվ կարծում եմ, որ նաև այսպիսի գագաթնաժողովներում մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդների, մեր երկրների միջև լարվածությունը ոչ թե աճի, այլ, հակառակը, մենք կարողանանք գտնել երկխոսության, փոխադարձ զիջման, փոխադարձ վստահության և փոխադարձ հարգանքի ուղիներ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից են հայ ժողովրդի համար։ Եվ կարծում եմ, որ դա անհարգալից է նաև երկրների ղեկավարների նկատմամբ և այն ժողովուրդների նկատմամբ, որոնց նրանք այստեղ ներկայացնում են։
Եզրափակելով ելույթս՝ հարգելի գործընկերներ, կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Թուրքմենստանի ղեկավարությանը հաջող նախագահության համար և հույս հայտնել, որ ԱՊՀ շրջանակում բազմակողմանի համագործակցության կատարելագործմանն ու ամրապնդմանը միտված համատեղ ջանքերը շարունակական կլինեն:
Ցանկանում եմ նաև վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ 2020 թվականին ԱՊՀ-ում նախագահության շրջանակում մեր ուզբեկ գործընկերներին հնարավորինս աջակցելու առնչությամբ։
Շնորհակալություն ուշադրության համար»։
Նիստում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Ընդունվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ռազմավարական տնտեսական համագործակցության մասին հռչակագիրը։ Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ 1941–1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների՝ ԱՊՀ ժողովուրդներին և միջազգային հանրությանն ուղղված համատեղ ուղերձը, Ազատազրկման հետ չկապված պատիժների կատարումը փոխանցելու մասին կոնվենցիան, 2020-2022 թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարի ծրագիրը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ հայտարարությունը տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման աջակցելու վերաբերյալ։ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պարգևատրվել է ԱՊՀ երկրների միջպետական հումանիտար համագործակցության զարգացման հուշամեդալով։
Նիստում որոշում է ընդունվել 2020 թվականին Անկախ պետությունների համագործակցությունում նախագահությունը փոխանցել Ուզբեկստանի Հանրապետությանը և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ուզբեկստանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։
Վարչապետի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։ Կառավարության ղեկավարն այսօր կվերադառնա Երևան։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...