Մինսկի գագաթաժողովը դարձավ ՀԱՊԿ զարգացման հերթական կարևոր փուլը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+15.09 oC

Մինսկի գագաթաժողովը դարձավ ՀԱՊԿ զարգացման հերթական կարևոր փուլը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

20:53 30.11.2017

Մինսկի գագաթնաժողովը դարձավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման հերթական կարևոր փուլը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների ծրագիրը 2017 թվականին իրականացվել է 100 տոկոսով:

Բացի այդ, Տաջիկստանի տարածքում անցկացվել է չնախատեսված լայնամասշտաբ զորավարժություն՝ ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ միասին: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում անցկացված բոլոր զորավարժություններին մասնակցել է 12 հազար մարդ:

«Հավաքական ուժերի հետագա պատրաստականության բարելավման նպատակով պետությունների ղեկավարներն ընդունել են այնպիսի որոշումներ, որոնք մենք կիրականացնենք 2018 թվականին»,- ասել է Խաչատուրովը:    

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ կազմակերպության անդամ երկրների պաշտպանական ներուժի ամրապնդման համատեքստում զարգացում է ապրել ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների համաձայնագրի իրականացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար

11:57 14.05.2024

Մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար

Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները մայիսի 13-ի գիշերն իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Մուշ-2 թաղամասում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «Ալֆա Ռոմեո» մեքենային: Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա վարորդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Նա ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի […] ...

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

11:46 14.05.2024

Իեն Բորջը Հայաստանում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը խաղաղության խթանման և առաջմղման գործում. ԵԱՀԿ

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին, եվրոպական և առևտրի նախարար Իեն Բորջը Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է կազմակերպության աննկուն հանձնառությունը ԵԱՀԿ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման և առաջմղման գործում: Այս մասին նշվում է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում: Երևանում նախարար Իեն Բորջը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի […] ...

Պուտինը կայցելի Չինաստան. Սի Ցզինպինի հետ ծրագրում են համատեղ հայտարարություն ստորագրել

11:19 14.05.2024

Պուտինը կայցելի Չինաստան. Սի Ցզինպինի հետ ծրագրում են համատեղ հայտարարություն ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-17-ը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով կայցելի Չինաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի մայիսի 16-17-ը պետական ​​այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ որպես իր առաջին արտասահմանյան այցը պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պուտինի և Սի Ցզինպինի բանակցություններից […] ...

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 38 մասնակցի

11:12 14.05.2024

Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 38 մասնակցի

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 14-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 38 մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից: Ոստիկանությունից ավելի վաղ նշել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության […] ...

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

11:02 14.05.2024

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատի կարծիքով՝ հայ-ադրբեջանական սահմանային հարցերն ինչ-որ պահի պետք է լուծվեն, և պետք է հաղթահարվի ստալինյան սարսափելի ժառանգությունը, քանի որ հակառակ դեպքում դրանք միշտ էլ հավանական պատերազմի առիթ կլինեն, որով Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Շվեյցարացի պատգամավորը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։ -Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, […] ...

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Լիտվան համագործակցության հուշագիր կկնքեն

10:42 14.05.2024

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Լիտվան համագործակցության հուշագիր կկնքեն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին: Կողմերը պայմանավորվել են կազմակերպել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագիր կնքելու գործընթացը: Հանդիպման ընթացքում Գրիգոր Ներսիսյանը դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին, ներկայացրել Գործակալության՝ որպես անձնական տվյալների […] ...

BACK_TO_TOP