7 մլն եվրո մանկապարտեզներում էներգաարդյունավետության բարձրացման նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

7 մլն եվրո մանկապարտեզներում էներգաարդյունավետության բարձրացման նպատակով

12:14 01.12.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը  Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր են ստորագրել

Պայմանագրի շրջանակում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում, իրականացնել էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ: Ծրագրի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազի արտանետվող CO2 գազը:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար տրամադրվել է 7 մլն եվրո վարկ` ԵՆԲ-ից, 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P) և 1 մլն եվրո դրամաշնորհ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամից:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկը դիտարկում է որպես իր լավագույն գործընկերներից մեկը և պատրաստակամ է այլ ոլորտներում ևս ընդլայնել բանկի հետ համագործակցությունը:

«Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրված Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն իր բնույթով աննախադեպ է, քանի որ առաջին անգամն է, որ Երևան համայնքը ստորագրում է ոչ սուվերեն վարկի պայմանագիր: Այսպիսով՝ Երևանը դարձավ առաջին համայնքը, որն առանց պետական երաշխիքի վարկ կստանա միջազգային կազմակերպությունից: Սա, անշուշտ, Երևան համայնքի հանդեպ միջազգային կազմակերպության կողմից վստահության լավագույն ապացույցն է, և առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական ներդրումային բանկի մեր գործընկերներին՝ նման բարձր վստահության և համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Ստորագրված այս 7 մլն վարկային և 6 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով կհիմնանորոգվեն համայնքային մի շարք շենքեր և կառույցներ, կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև այդ շենքերի սեյսմիկ ամրացում: Կարևորելով այս ծրագիրը՝ Երևանի քաղաքապետարանը ևս կմասնակցի վերանորագման ֆինանսավորման գործընթացին: Ծրագրի առաջին փուլով կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ներքո գործող մանկապարտեզները:

Ընդհանրապես, Եվրոպական ներդրումային բանկի հետ մենք երկար տարիների գործընկերային լավ փորձ ունենք և այսօր էլ շարունակում ենք մեր համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են Երևանի մետրոպոլիտենը և կոշտ կենցաղային թափոնների կառավարումը: Ի դեպ, այսօր նախատեսվում է նաև ստորագրել կոշտ թափոնների կառավարման ծրագրի մաս կազմող դրամաշնորհային համաձայնագիրը»,- նշել է քաղաքապետը:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակն իր հերթին, շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին համատեղ արդյունավետ աշխատանք իրականացնելու համար, նշել է, որ Երևանն իսկապես վստահելի գործընկեր է, ինչն էլ հնարավորություն է տալիս ընդլայնելու համագործակցության ուղղություններն ու ապահովելու արդեն իսկ նախաձեռնված ծրագրերի շարունակականությունը:

«Երևանի քաղաքապետարանի հետ նախաձեռնված բոլոր ծրագրերն ունեցել են հաջող ընթացք և, վարկը ուղիղ Երևանի քաղաքապետարանին տրամադրելով, Եվրոպական ներդրումային բանկը փաստում է, որ էներգաարդյունավետության ծրագրերի ոլորտում կարող է Հայաստանում առաջ շարժվել՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ: Մեր գործընկերների հետ փոխադարձ ջանքերի արդյունքում առաջին անգամ կարող ենք աջակցել նաև ավելի մասշտաբային ծրագրերի, ինչպիսին է օրինակ թափոնների կառավարման ոլորտը, ինչը կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի բնակչության կյանքի որակի բարձրացմանը: Եվրոպական ներդրումային բանկը կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը և լիահույս է, որ իրականացվող ծրագրերն իրենց դրական ազդեցությունը կունենան Երևան քաղաքի բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա»,- ընդգծել է Վազիլ Հուդակը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

08:40 01.05.2025

Guardian. Լոնդոնը Փարիզի հետ քննարկում է հունիսին Պաղեստինը ճանաչելու հնարավորությունը

Բրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման մասին 2025 թվականի ամռան սկզբին հայտարարելու ծրագրերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի՝ այս քայլը կարող է համընկնել հունիսի 2-4-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» ծրագրի իրականացման վերաբերյալ միջազգային համաժողովի հետ: Չորեքշաբթի օրը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի հետ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ […] ...

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․  Քիթ Քելլոգ

08:30 01.05.2025

ԱՄՆ-ը չի հրաժարվում Ուկրաինայի կարգավորման հարցում միջնորդությունից․ Քիթ Քելլոգ

ԱՄՆ-ը չի հրաժարվում ուկրաինական հակամարտության կարգավորման իր միջնորդական ջանքերից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ «Չեմ կարծում»,-ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցի։ Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը և նրա եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ […] ...

Երկրաշարժ Գավառ քաղաքից  13 կմ հարավ-արևելք

08:24 01.05.2025

Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:13 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

08:05 01.05.2025

«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ

«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...

BACK_TO_TOP