17:48 01.12.2017
Թուրքիայի ոստիկանությունը երկրի 49 նահանգներում երկու օրում ձերբակալել է 240 մարդու, որոնց մեղադրում են նախորդ տարի երկրում իրականացված հեղափոխության փորձին մասնակցելու և գյուլենականների հետ կապեր ունենալու մեջ։ Եվս 120 հոգու թուրքական ոստիկանությունը չի կարողացել հայտնաբերել, թեև նրանք նույնպես մեղադրվում են նույն արարքների մեջ։
Ձերբակալվածները հիմնականում գործող և նախկին զինվորականներ ու սպաներ են, որոնց մեջ կան մինչև գնդապետի աստիճան ունեցողներ։
Թուրքական իշխանությունների նման վարքը սովորական է դարձել, և շաբաթ չկա, որ կրկին ձերբակալություններ չլինեն նույն մեղադրանքով՝ հուլիսյան հեղափոխության փորձին մասնակցություն։ Հավանական է, որ սրանով իշխանությունները պայքարում են նույնիսկ գյուլենականների հետ կապ չունեցող, բայց ընդդիմադիր գործիչների դեմ։
2016 թվականի հուլիսին Թուրքիայի մի խումբ բարձրաստիճան զինվորականներ փորձել էին գրավել երկրի իշխանությունը։ Կազմակերպված դավադրությանը ներգրավվել էին նույնիսկ առանձին զորամասեր, մեծ թվով ռազմական տեխնիկա, նույնիսկ ռազմանավեր։ Բանակի ու խռովության կազմակերպիչ զինվորականների միջև մարտեր էին եղել Ստամբուլում ու Անկարայում։
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փախել էր ու սեփական ինքնաթիռով սավառնում էր անհայտ վայրում, մինչև նրան հավատարիմ զինվորականները վերականգնեցին իշխանությունը։
Այս դեպքերից հետո տասնյակ հազարավոր զինվորականներ հեռացվեցին ուժային կառույցներից, նրանց զգալի մասի նկատմամբ պատիժներ սահմանվեցին, մի մասին նույնիսկ ինքնադատաստանի ենթարկեցին։ Հեռացումներն այնքան մեծամասշտաբ էին, որ մինչև հիմա Թուրքիայի օդուժը պատրաստված կադրերի պակաս ունի։
Թուրքիայի իշխանություններն ի վերջո հեղափոխության փորձի կազմակերպումը վերագրեցին ԱՄՆ-ում ապաստանած թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, որը ժամանակին Էրդողանի դաշնակիցն էր։ Գյուլենի կազմակերպությունը հայտարարվեց ահաբեկչական, իսկ նրա հետ կապեր ունենալու համար մարդիկ ձերբակալվում են մինչև օրս։
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...