ԱՄՆ-ում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ԱՄՆ-ում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

10:44 21.10.2019

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը` շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը: Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը (գլխին՝ ռենջերի գլխարկ, հագին՝ գոտիով կապույտ ջինս, ձեռքին՝ բահ), այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ տասնամյակից ավելի ժամանակի փորձություն:

Իր աշխատանքային փայլուն գործունեության ընթացքում Սմոքի արջը հանդիպել է բազմահազար մանուկների և նրանց փոխանցել հրդեհների կանխման վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ :  Նա հանդիպումներ է ունեցել նաև նախագահների և կինոաստղերի, այդ թվում՝ Ջոն Ֆ. Քենեդու և Առնոլդ Շվարցենեգերի հետ՝  էլ ավելի ազդեցիկ դարձնելով իր ուղերձը: Սմոքի արջի շնորհիվ  ամերիկացիների մի քանի սերունդ լավատեղյակ է կործանարար հրդեհների ճնշող մեծամասնության առաջացման պատճառին, որն է անզգույշ վարքագիծը, ինչպես օրինակ` ճամբարային խարույկի պատշաճ կերպով չմարելը կամ մեծահասակների կողմից այրվող ծխախոտի մնացորդը ավտոմեքենայի պատուհանից դուրս նետելը: Սմոքի արջի հայտնի կարգախոսն անգիր գիտի ԱՄՆ-ի մեծահասակ բնակչության 96 տոկոսը: Բացօթյա հանգստի սիրահարների 75 տոկոսը, ճանաչելով Սմոքի արջին, կարծում է, որ նա ընդօրինակելի կերպար է երեխաների համար:

Գտնվելով Հայաստանում՝ Սմոքի արջը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և ԱՄՆ Անտառային ծառայության ներկայացուցիչների ուղեկցությամբ, հանդիպումներ կունենա ինչպես երեխաների, այնպես էլ պետական պաշտոնյաների հետ, կայցելի Երևանում և դրա մերձակայքում գտնվող անտառապատ տարածքներ՝ հանրությանը ուսուցանելու, թե ինչպես պետք է սիրել բնությունը և պաշտպանել Հայաստանի անտառապատ   տարածքներն ու վայրի բնությունը: Տեսնենք՝ արդյո՞ք կհաջողվի ձեզ հանդիպել Սմոքի արջին քաղաքի փողոցներում և նրա հետ տոնել իր ծննդյան 75-ամյակը:

Սմոքի արջի և անտառային հրդեհների կանխարգելման մասին ավելին իմանալու համար այցելե՛ք  www.smokeybear.com կայք և հետևե՛ք Սմոքի արջին ֆեսբուքում, ինստագրամում և թվիթերում #SmokeyBear75 և #OnlyYou  հեշթեգերով։

Սմոքի արջի վերահսկման պատասխանատու գերատեսչությունն է ԱՄՆ Անտառային ծառայությունը` Պետական  անտառապահների ազգային ասոցիացիայի և Գովազդային խորհրդի հետ համագործակցությամբ: Անտառային ծառայությունը սպասարկում է 193 միլիոն ակր ազգային անտառածածկ և խոտածածկ տարածքներ՝ հանուն ամերիկյան հանրության: Դրա առաքելությունն է պահպանել անտառածածկ և խոտածածկ տարածքների անխաթարությունը, բազմազանությունն ու արտադրողականությունը ներկա և ապագա սերունդների կարիքները բավարարելու նպատակով:

ԱՄՆ Անտառային ծառայությունը Հայաստանում իր գործունեությունն է ծավալում 2010 թվականից՝ տարեցտարի իրականացնելով շարունակական ծրագրեր: ԱՄՆ-ի Անտառային ծառայությունը, համագործակցելով քաղաքացիական հասարակության և կառավարության հետ, աշխատանքներ է կատարում  Հայաստանում բնական ռեսուրսների կառավարման մի շարք հիմնահարցերի լուծման ուղղությամբ  այդ թվում` անտառային հրդեհների կառավարման և անտառապատման ու անտառների վերականգնման ոլորտներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

22:07 06.06.2025

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

SHANTNEWS

22:00 06.06.2025

SHANTNEWS

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

21:52 06.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

21:44 06.06.2025

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

21:35 06.06.2025

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

21:29 06.06.2025

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...

BACK_TO_TOP