11:24 21.10.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և վերջինիս կողմից հիմնադրված «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիմնադրամի և ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ, որի մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է, կամ փոշիացվել անհիմն ու աննպատակ ծախսերի միջով։
Մասնավորապես, «Սևանի իշխան» ՓԲ ընկերության կողմից կնքված պայմանագրով 2015թ. նոյեմբեր ամսին մատակարարվել է 180 մլն դրամի 200.000 հատ մանրաձուկ, որը, սակայն, մնացել է մատակարարման վայրում՝ Գյումրիում, մանրաձկան գործարանը և ցանցավանդակային տնտեսությունները դեռևս շահագործման համար պատրաստ չլինելու պատճառով:
Արդյունքում՝ մատակարար ՍՊԸ-ի հետ կնքվել է պահատվության պայմանագիր, և վերջինիս վճարվել է հավելյալ ևս 151.2 մլն դրամ, իսկ ձեռք բերված 200.000 հատ մանրաձկից կենդանի է մնացել միայն 99.772-ը՝ ինչի արդյունքում մանրաձկան մեկ կգ-ի ինքնարժեքը կազմել է 13.896 դրամ՝ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված 5.000 դրամի փոխարեն։
Բացի այդ, 2014-2017թթ. ընթացքում մատակարարվող մանրաձկների համար դուրս գրված հարկային հաշիվների, տեղափոխման փաստաթղթերի, տեղափոխող տրանսպորտային միջոցի երթուղային թերթիկների, մատակարար ընկերության մանրաձկան ելքի և մուտքի գրանցամատյանի տվյալների համեմատությամբ պարզվել է, որ 68.3 մլն դրամի մանրաձկան տեղափոխման երթուղային թերթիկներ և 273.1 մլն դրամի մանրաձկան ելքագրման վերաբերյալ տեղեկատվությունն առկա չէ, իսկ հաշվապահական փաստաթղթերի համաձայն՝ ցանցավանդակային տնտեսություն տեղափոխված մանրաձկան քանակը 32612 կգ-ով (291.9 մլն դրամ արժեքով) ավելի է, քան փաստացի ափից 8 կմ հեռավորության վրա նավով ցանցավանդակներ տեղափոխած՝ հանձնման-ընդունման ակտերով ներկայացված ծավալները։
2016թ. դեկտեմբերին «Սևան ակվա» ՓԲԸ և ուկրաինական ընկերության միջև կնքվել է 319 հազ. ԱՄՆ դոլար (154.7 մլն դրամ) արժեքով կատամարանի կառուցման պայմանագիր, մինչդեռ նախապես գնման հայտով հաստատվել է գնման գործընթացի իրականացում, ինչի արդյունքում վճարումներն իրականացվել են առանց ապրանքն ընդունելու։ Բացի այդ, համաձայնագրերով պայմանագրի գինը դարձել է 470 հազ. ԱՄՆ դոլար, իսկ մատակարարման ժամկետը 3 անգամ երկարացվել է՝ 180 օրից դառնալով 555 օր և վերջնաժամկետը սահմանվել է 17.03.2019թ.-ը։
Պարզվել է, որ տեխնիկական բնութագրերի փոփոխությունների, կատամարան ջրի մեջ իջեցնելու և ՀՀ տեղափոխելու համար ուկրաինական ընկերությանը անհիմն վճարվել է ընդհանուր 110 հազար ԱՄՆ դոլար (53.3 մլն դրամ), այն դեպքում, երբ մատակարարը վերոգրյալ ծախսերը պետք է հոգար ընդհանուր պայմանագրային արժեքի շրջանակներում։
Ընդ որում, ուկրաինական ընկերությանը 234 մլն դրամ վճարելու պայմաններում՝ կատամարանը 17.03.2019թ.-ին չի տեղափոխվել ՀՀ տարածք, իսկ ՓԲ ընկերության ծառայողների կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել, կամ գումարները հետ ստանալու, կամ կատամարանը փաստացի ստանալու ուղղությամբ։
Պարզվել է նաև, որ 2017թ. ապրիլ ամսին ցանցավանդակների վնասման պատճառով «Սևան ակվա» ՓԲ ընկերությունն ունեցել է 425 մլն դրամ կենսաբանական ակտիվների (ձկան փախուստ) և 97 մլն դրամի հիմնական միջոցների (պանտոնի և ցանցավանդակի դետալների) կորուստ։
ՓԲ ընկերության ներկայացրած տեղեկության համաձայն՝ ձմռան ամիսներին Սևանա լիճը սառել է, ուժեղ քամու պատճառով սառցաշերտի տեղաշարժման արդյունքում ցանցավանդակները վնասվել են և տեղի է ունեցել ձկների զանգվածային փախուստ։ Մինչդեռ, ցանցավանդակային ձկնարդյունաբերության ոլորտում լճի սառցակալումը համարվում է կանխատեսելի ռիսկ, և «Սևանի իշխանի ցանցավանդակային տնտեսության համար սարքավորումների և գույքի» ինժիներատեխնիկական բնութագրում նշվել են հստակ ուղեցույցներ և սառցակալման դեպքում գործողությունների հաջորդականություն: Սակայն ՓԲ ընկերության պատասխանատուների կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։
Պարզվել է նաև, որ Կարճաղբյուր համայնքում վերամշակման գործարանի կառուցման նպատակով «Սևանի իշխան» ՓԲԸ և մեկ այլ ընկերության միջև կնքված պայմանագրով ծախսվել է ավելի քան 733 մլն. դրամ, սակայն աշխատանքներն ավարտին չեն հասցվել, և 2016թ.-ից ի վեր գործարանի շենքը գտնվում է կիսակառույց վիճակում ու որևէ նպատակով չի օգտագործվել։
«Սևանի իշխան» ՓԲ ընկերության խորհրդի որոշմամբ՝ որպես գովազդային արշավի բաղկացուցիչ մաս հիմնվել և 2015թ. նոյեմբերից 2017թ. մարտ ամիսը Երևան քաղաքի Սարյան փողոցում գործել է «Պեպո» խանութ-խորտկարանը, որի գործունեության համար ընդհանուր առմամբ կատարվել են 129.6 մլն դրամի ծախսեր: Մինչդեռ գործունեության ամբողջ ընթացքում հաշվեգրվել է ընդամենը 32.3 մլն դրամի եկամուտ։
Պարզվել են առերևույթ հանցավոր այլ չարաշահումներ ևս։ Ընդհանուր առմամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը պարունակում են տվյալներ «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ների պատասխանատու ծառայողների կողմից 2014-2019թթ. ընթացքում իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու՝ ընկերությունների շահերին հակասող գործարքներ իրականացնելու, փաստաթղթեր կեղծելու, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 մլրդ դրամի բյուջետային միջոցները վատնելու կամ հափշտակելու, շուրջ 1.3 մլրդ դրամի վնասներ հասցնելու միջոցով ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ։
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեին:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...