Վարչապետը չի կարող աշխատավարձ բարձրացնել, պաշտոնատար անձինք պետք է հաստատեն. Գևորգ Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Վարչապետը չի կարող աշխատավարձ բարձրացնել, պաշտոնատար անձինք պետք է հաստատեն. Գևորգ Պետրոսյան

13:35 22.10.2019

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին լուրերին:

«Ես գտնում եմ, որ ճիշտ կլինի եթե կա՛մ վարչապետը, կա՛մ մամուլի խոսնակը հստակ արտահայտված գնահատական տան՝ դա ճիշտ է, ճիշտ չէ: Որովհետև լինում են երբեմն թվացող լուրեր: Պաշտոնատար անձինք պետք է հաստատեն: Չհերքելն ուրիշ է: Գուցե, խրախուսում է եղել, բայց եթե, իրոք, աշխատավարձ ա բարձրացվել, դա չի կարող վարչապետն անել նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, քանի որ Հայաստանում գործում է դեռևս 2013-ին ընդունված «Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը: Օրենքով վարչապետն իրավունք չունի միանձնյա որոշելու, աշխատավարձի փոփոխությունը վերապահված է ԱԺ-ին»:

Իսկ գաղտնի պահելու խնդրին անդրադառնալով՝ նշեց, որ ինչը պետք է գաղտնի պահվի՝ չի պահվում, և հակառակը:

«Ես գաղտնի պահելու բան չեմ տեսնում: Հակառակը, ՀՀ քաղաքացին պիտի իմանա, թե իր հաշվին աշխատավարձ ստացող պետական պաշտոնյան ինչի համար է ստանում աշխատավարձ»

Հրայր Թովմասյանի շուրջ ծագած խոսակցությունների մասին Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ արտահայտություններում պետք է զգույշ լինել:

«Առաջին փոխվարչապետն ասաց՝ այդտեղ քաղաքական խնդիր կա: Վաղը դա մեր քթից են բերելու, որ ամենաապաքաղաքական մարմնի մասին ասում ենք քաղաքական խնդիր կա»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

14:15 07.06.2025

Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցություն

Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

14:05 07.06.2025

Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆ

Առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարեր

13:55 07.06.2025

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։   ...

Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Ավինյան

13:46 07.06.2025

Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսված

13:34 07.06.2025

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսված

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով ընդհանուր մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

13:25 07.06.2025

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...

BACK_TO_TOP