Լոռու մարզում ապօրինի անտառահատման համար այս տարի 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Լոռու մարզում ապօրինի անտառահատման համար այս տարի 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել

17:06 22.10.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թ. առաջին 9 ամիսների ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել են ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ միայն հարուցված, այլ նաև դատարան ուղարկված քրեական գործերի թիվ: Վերջինս առաջին հերթին պայմանավորված է այդ բնույթի դեպքերի հայտնաբերման և բացահայտման հարցում մարզի բոլոր իրավապահ մարմինների կատարած մեծ ծավալի և անզիջում աշխատանքով, քննությունների լիարժեքության և օրինականության ապահովման գործընթացում մարզի դատախազության դրսևորած հետևողականությամբ։

Միայն 2019 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 70 քրեական գործ, որոնցից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 19 քրեական գործ՝ 21 անձի վերաբերյալ: Դա այն դեպքում, երբ ամբողջ 2018 թ. ընթացքում այդ ոլորտում հարուցվել է թվով 61 քրեական գործ կամ այս տարվա 9 ամիսների համեմատ մոտ 13 տոկոսով պակաս: Իսկ դատարան էր ուղարկվել 8 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, կամ այս տարվա 9 ամիսների համեմատ՝ մոտ 58 տոկոսով պակաս։

Ավելին՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 12 քրեական գործ՝ 12 անձի վերաբերյալ: Մինչդեռ ամբողջ 2018 թ. ընթացքում դատարանում քննվել և ավարտվել են 7 քրեական գործ՝ 7 անձի վերաբերյալ կամ՝ 41.6 տոկոսով պակաս։

Անհրաժեշտ է նշել, որ ապօրինի ծառահատումների դեպքերով հարուցվող քրեական գործերի քանակական աճը պայմանավորված է ոչ թե ապօրինի անտառահատման դեպքերի աճով, այլ դրա դեմ տարվող պայքարի համատեքստում նախորդ տարիների համեմատ նման դեպքերի հաշվառման, բացահայտման աշխատանքների արդյունավետության էական բարձրացմամբ: Դրան էապես նպաստել է նաև այս ոլորտում վարվող քրեական քաղաքականության փոփոխությունը, որն արտահայտվել է հատկապես ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով և 2017 թ. հուլիսին ՀՀ գլխավոր դատախազի մոտ կայացած օպերատիվ խորհրդակցության արդյունքում իրականացված համալիր միջոցառումների, առաջադրված նոր պահանջների, այդ թվում նաև ապօրինի ծառահատման դեպքերում վնասի հաշվարկման նոր սկզբունքների կիրառման հանգամանքով։

Միևնույն ժամանակ միջոցներ են ձեռնարկվում նաև բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

2019 թ. հունվարի 1-ից հոկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում միայն դատարան ուղարկված քրեական գործերով բնությանը պատճառված 39.5 մլն ՀՀ դրամից արդեն իսկ մինչդատական վարույթի փուլում վերականգնվել է 4.5 մլն ՀՀ դրամ գումարը, իսկ չվերականգնված գումարի մնացած մասով կալանք է դրվել մեղադրյալների ինչպես շարժական, այնպես էլ՝ անշարժ գույքի վրա։

Հարկ է  նշել նաև, որ հատկապես ապօրինի ծառահատումների գործընթացում կոռուպցիոն հանցագործությունների պարագայում դատարան ուղարկված քրեական գործերով մարզի դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն: Վերջինս դրսևորվում է նրանով, որ դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսված

13:34 07.06.2025

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսված

Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով ընդհանուր մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

13:25 07.06.2025

«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում են

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

13:14 07.06.2025

«Եկանք Սիսիան». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Եկանք Սիսիան»:   ...

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

13:05 07.06.2025

Բելգիայում դանակահարել են ուկրաինացի մորն ու դստերը, հրկիզել տունը

Բելգիայում անհայտ անձինք դանակահարել են Ուկրաինայից եկած մորն ու դստերը, ապա հրկիզել նրանց տունը, հաղորդում է VRT-ն։ «Լյովենի դատարանը սկսել է կրկնակի սպանության հետաքննություն այսօր առավոտյան Հաասրոդեում տեղի ունեցած հրդեհից հետո։ Ուկրաինական ընտանիքից 46-ամյա մայրը և նրա վեցամյա դուստրը մահացած են գտնվել իրենց տանը», – ասվում է տեքստում։ Նշվում է, որ երկու զոհերն էլ դանակի […] ...

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

12:55 07.06.2025

Կալիֆոռնիան կարող է հրաժարվել հարկերից

Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական ցանցի իր էջում սպառնացել է, որ նահանգը կարող է հրաժարվել վճարել դաշնային հարկերը՝ ի պատասխան Կալիֆոռնիայի դաշնային ֆինանսավորման հնարավոր լայնածավալ կրճատումների։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է նման կրճատումներ սկսել առաջիկա օրերին: Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ դաշնային գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե նահանգից […] ...

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

12:41 07.06.2025

Ծղուկ բնակավայրի մոտ իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում

Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ, իրականացվում է 500մ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում։ Կատարվում են ճանապարհի ջրահեռացման համակարգի կառուցման, երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

BACK_TO_TOP