15:55 23.10.2019
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դռնփակ դատական նիստը, որտեղ դատարանը քննել է կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը:
Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, իսկ որոշումը կհրապարակվի վաղը: Պաշտպանական կողմը նաև գրավ է առաջարկել մեղադրանքում ներգրաված վնասի չափով՝ 230 մլն դրամ:
«Իրենց հիմնավորումները նույնն է, որ ազատության մեջ մնալու դեպքում կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, կխոչընդոտի գործի քննությանը, իսկ իրենք դեռևս ծավալուն գործեր ունեն անելու և էս տեսանկյունից գտնում են, որ գրավը չի կարող պատշաճ վարքագիծ ապահովելու երաշխիք լինել և պետք է պարտադիր կալանքի տակ գտնվի: Մեր հակափաստարկները շատ օբյեկտիվ և տրամաբանական: Երբ խոսում ենք թաքնվելու հիմքի մասին, Գագիկ Խաչատրյանը գտնվել է Գերմանիայի Դաշնությունում, հետվիրահատական պարտադիր բուժման մեջ է եղել, իմպլանտ էր տեղադրվել, որի հետ կապված կարիք կար բուժումը շարունակելու, բայց քննիչի մեկ զանգով դադարեցրել է բուժումը և վերադարձել՝ հույս ունենալով, որ թույլ կտան մեկ շաբաթով նորից գնա, բուժում ստանա ու գա: Դրանից հետո մեղադրանք առաջադրվեց, և այդ ընթացքում բժիշկի կողմից պարբերաբար զանգ էր լինում, որ եթե չգա, կրկին վիրահատության կարիք կլինի: Մենք ասում էինք մեկ շաբաթով գոնե թույլ տվեք գնա, թույլ չտվեցին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Երեմ Սարգսյանը լրագրողներին նաև ասաց, որ Գագիկ Խաչատրյանը չի խուսափի պատասխանատվությունից, եթե նրա մեղքն ապացուցվի:
«Ինձ Գագիկ Խաչատրյանը ասել է, որ եթե կլինեն էնպիսի արարքներ, որ կորակվեն որպես հանցագործություն և կպարզվի, որ դա հիմնավոր է, ես պատրաստ եմ պատասխան տալ»,- ընդգծեց պաշտպանը:
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...
21:08 07.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ. «Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել […] ...
20:59 07.06.2025
Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ«Հեռանկար»-ի տաղավարում շաբաթն այս անգամ ամփոփել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը: Նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցի, հայ-ադրբեջանական ու նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
20:50 07.06.2025
Ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարըՋերմուկ քաղաքում ավարտին մոտեցավ Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են. 1-ին տեղ՝ Արավինդ Չիտհամբարամ 2-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա 3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս 4-րդ տեղ՝ Սամուել Սևյան ...
20:41 07.06.2025
Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիսիանի Սբ. Գրիգոր եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային Պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:32 07.06.2025
Սրբուհի Գալյանն անդրադարձել է ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել «Խորհրդարանականների դերը արհեստական բանակության կիրառման միջոցով տվյալահեն որոշումների կայացման գործում» աշխատաժողովի ժամանակ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանն անդրադարձել է օրեր առաջ ԱՐԼԻՍ իրավական տեղեկատվական համակարգի գործարկմանը, արհեստական բանականության (ԱԲ) ներդրման հնարավորությանն ու ԱԲ հստակ և ճշգրիտ ինֆորմացիայի գեներացմանը: Նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը ներկայացրել […] ...