17:58 23.10.2019
Պարգևատրումները իրականացվել են հրամանների հիման վրա և դրանք հասանելի են բոլորին: Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը ևս ստացել է պարգևավճար:
Լրագրողի այն հարցին, հիմա է լավ աշխատո՞ւմ, թե՞ նախկինում, Բաթոյանը պատասխանեց.
«Ես աշխատանքի եմ անցել այն աշխատավարձով, որով նախկինում աշխատել եմ որպես փոխնախարար և նախարար, այս մասով որևէ ակնկալիք չեմ ունեցել: Դա եղել է հանձնարարական և համապատասխան գրությամբ իրականացվել են գործողություններ»:
Զարուհի Բաթոյանը նշեց, որ պարգևավճարների կամ աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկություն չունի:
«Ամենամսյա պարգևատրումը համարվում է աշխատավարձ, բայց դա ժամանակավոր մեթոդներից մեկն է, որ ավելի համակարգային լուծում պետք է ստանա: Պարգևատրումները, գիտեք, այլ գործընթացով ևս իրականացվում է: Դրանք միշտ եղել են և բոլոր ոլորտներին են վերաբերում: Այժմ նախատեսում ենք պարգևատրումներ իրականացնել նաև տարբեր ՊՈԱԿ-ներում»,- ասաց Բաթոյանը:
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...
21:08 07.06.2025
Էկոնոմիկայի նախարարությունը նպատակադրվել է կառուցել սննդամթերքի անվտանգության գիտելիքահեն համակարգ. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ուղերձը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա առթիվ. «Այսօր՝ հունիսի 7-ին, նշվում է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրը։ Սա ևս մեկ հնարավորություն է ընդգծելու սննդամթերքի անվտանգության բացառիկ նշանակությունը հանրության առողջության, տնտեսական կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որպես սննդամթերքի անվտանգության պետական քաղաքականության ձևավորման պատասխանատու մարմին, իր առջև նպատակ է դրել […] ...
20:59 07.06.2025
Ինչո՞ւ է վերջին շրջանում Սյունիքը բոլորի ուշադրության կենտրոնում. զրույց Արեգ Քոչինյանի հետ«Հեռանկար»-ի տաղավարում շաբաթն այս անգամ ամփոփել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը: Նա խոսել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի երևանյան այցի, հայ-ադրբեջանական ու նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
20:50 07.06.2025
Ավարտվել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարըՋերմուկ քաղաքում ավարտին մոտեցավ Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Արավինդ Չիտհամբարամը: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն են. 1-ին տեղ՝ Արավինդ Չիտհամբարամ 2-րդ տեղ՝ Ռամեշբաբու Պրագնանանդհա 3-րդ տեղ՝ Դմիտրի Կոլլարս 4-րդ տեղ՝ Սամուել Սևյան ...
20:41 07.06.2025
Սիսիանի եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիսիանի Սբ. Գրիգոր եկեղեցում մոմ վառեցինք, քաղաքային Պանթեոնում ծաղիկներ խոնարհեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...