19:15 25.10.2019
Գյումրիից 34 կմ հեռու՝ Ախուրյան գետի վտակներից մեկի վրա կառուցված Կրասարի եռաթռիչք կամուրջը իր տեսքով նման է Արևմտյան Հայաստանի Սուլուխ գյուղի կամրջին: Երկու կամուրջների նմանությունը թռիչքային հատվածներում է: Աշոցքի տարածաշրջանի Կրասարի պատմամշակութային հուշարձանի կառուցման մասին կան տարբեր պատմություններ, իսկ թե դրանցից ո՞ր մեկն է իրական, SHANTNEWS.am-ի թղթակցին ներկայացրել է գյուղի պատմության ուսուցիչը:
«Այս ճանապարհով անցել են առևտրականները՝ բեռներով ու սայլերով: Գարնանը մի անգամ ուժեղ հեղեղների ժամանակ առևտրականներից մեկն այստեղ մահանում է, նրա դուստրը 1800-ականներին կառուցել է տալիս այս կամուրջը: Ի դեպ, այն ամբողջությամբ կառուցված է ձվի և ավազի շաղախով ու արված է ձեռքով»,- մեր թղթակցի հետ զրույցում պատմել է Անդրանիկ Հովհաննիսյանը։
Սա լեգե՞նդ է, թե՞ իրականություն, այնուամենայնիվ, այս պատմությունը Կրասարում սերնդեսերունդ փոխանցվել է: Կամուրջը կառուցվել է՝ հաշվի առնելով առևտրականների հոսքը, որոնց համար ճանապարհի եզրին հիմնել են նաև քարավանատներ: Դրանցից պահպանվել է միայն մեկը: Դիմացի սարին կառուցված քարավանատները չկան, փլուզվել են: Փլուզման վտանգից ապահովագրված չէ պատմական հուշարձան կամուրջը: Հիմքերն ամբողջությամբ վնասված են, քայքայված, ինչի հետևանքով քարաթափումներ են:
Խիստ վթարային կամուրջը միակ ճանապարհն է տասնյակ գյուղերի համար: Կամրջով երթևեկել չի թույլատրվում, բայց գյուղերի բնակիչներն այլ տարբերակ չունեն, ամենակարճ անցուղին կամրջով է: Գյուղատնտեսական աշխատանքների եռուն սեզոնին գյուղացիները տրակտոր ու այլ մեխանիզացիա կամրջով էին տեղափոխում, բայց այս տարվա գարնանը կամրջի վրա տեղի ունեցած խոշոր փլուզումից հետո ստիպված գետի միջով են անցկացնում:
Կամրջի ամրությունը տուժել է, երբ խորհրդային տարիներին կամրջի վրայով խմելու ջրի խողովակ են անցկացրել, բայց դա էլ գյուղերը խմելու ջրով ապահովեց մինչև 70-ականները: Մասնագիտական ուսումնասիրությունները, որոնք կատարվել են 4 տարի առաջ, ապացույց են, որ կամուրջը շահագործման ենթակա չէ, այն չորրորդ աստիճանի վթարային է։
Ժամանակին վնաս հասցրած ջրատար խողովակը, պարզվում է, միակ հենարանն է մնում կամրջի մի հատվածի համար, որ այն չփլուզվի: Կամրջի կապիտալ վերակառուցումը հրատապ է համարվում արդեն 10 տարի: Վերականգման ծրագրերում այն եղել է, անգամ երկու տարի առաջ հրատապ խնդիրների լուծման ծրագրով պետական բյուջեից հաստատված գումար է եղել՝ 30 մլն դրամ, բայց հետո պարզվել է՝ հատկացումները բավարար չէին խիստ վթարային կամուրջը հիմնանորոգելու համար, նախագծային աշխատանքներ են կատարել, ու հաշվարկվել է 120 մլն դրամ, այս պատճառով էլ կամրջի վերականգման խնդիրը ծրագրից դուրս է մնացել։
Կամրջի հիմնային ամրացման, վերակառուցման համար դարձյալ նոր նախագծեր են մշակվելու, թեև մինչ այդ սեյսմոլոգները անհրաժեշտ են համարում կրկնակի ուսումնասիրությունները:
Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը վերակառուցման տարբերակ համարում է սուբվենցիոն ծրագիրը, որտեղ համայնքի համաֆինանսավորումն է պետք, տվյալ դեպքում Աշոցք խոշորացված համայնքի բյուջեի հնարավորություններն են հաշվի առնվելու: 11 գյուղի ընդհանուր տարեկան բյուջեն 200 մլն դրամ է, որի մոտ կեսը կպահանջվի կամրջի վերականգման համաֆինանսավորման համար:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...