«Թաքս Ֆրի»-ի կիրառմամբ առերևույթ խարդախությամբ հափշտակված ավելի քան 12 մլն դրամի վնասը վերականգնվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

«Թաքս Ֆրի»-ի կիրառմամբ առերևույթ խարդախությամբ հափշտակված ավելի քան 12 մլն դրամի վնասը վերականգնվել է

20:30 25.10.2019

2019թ. մարտի 11-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ՝ Ա. Գ.-ի կողմից առերևույթ խարդախությամբ՝ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 3.300.000 ՀՀ դրամ հափշտակելու և պետությանը նույն չափով վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, ըստ «Թաքս Ֆրի» կարգով ԱԱՀ վերադարձի հաշիվների, Ա. Գ.-ն, ներկայացնելով ՌԴ անձնագիր, 2017-2018թթ. ՀՀ ռեզիդենտ համարվող մի քանի ընկերություններից ձեռք է բերել ընդհանուր 66.323.000 ՀՀ դրամ արժեքով /այդ թվում՝ ԱԱՀ 12.280.000 ՀՀ դրամ/ տարբեր տեսակի ապրանքներ` ժամացույցներ և ոսկյա զարդեր: Ապա մաքսային մարմին է ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնց հիման վրա, համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 751-Ն որոշման, փոխհատուցման կարգով ստացել է արտահանման նպատակով ձեռք բերված այդ ապրանքների գների մեջ ներառված և ՀՀ-ում վճարված ԱԱՀ գումարները: Ըստ կառավարության՝ արտահանման խթանումը խրախուսելու նպատակով ընդունված վերոնշյալ որոշման՝ օտարերկրյա անձի, այդ թվում այլ երկրի քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում որոշակի պայմաններով գնված ապրանքներն արտահանելիս` վերջիններիս համար ՀՀ տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցվում են:

Սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված գրությամբ պարզվել է, որ Ա. Գ.-ն հանդիսանում է ոչ միայն ՌԴ, այլ նաև ՀՀ քաղաքացի: Իսկ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ երկքաղաքացին ՀՀ համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի, այսինքն տվյալ դեպքում Ա. Գ.-ն` «Թաքս Ֆրի» կարգով ԱԱՀ վերադարձի ռեժիմից օգտվելու իրավունք չուներ:

Միաժամանակ, պարզվել է նաև, որ Ա. Գ.-ն ՀՀ տարածքում այդ գնումներն իրականացնելիս մշտապես ներկայացրել է ՌԴ քաղաքացու անձնագիրը, իսկ այն ընկերությունների աշխատակիցները, որոնցից արել է գնումները, ըստ ձեռք բերված տվյալների, տեղեկացված չեն եղել նրա ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին և կազմել են ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներ:

Նախաքննության ընթացքում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվների, «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության տեղեկանքի և «Արդշինբանկ» ՓԲ ընկերության դրամարկղի ելքի օրդերների զննության արդյունքում պարզվել է, որ Ա.Գ.-ն 2017-2018թթ. ընթացքում կանխիկ ստացել է 9.171.724 ՀՀ դրամ, իսկ անկանխիկ՝ 3.108.699 ՀՀ դրամ:

2019թ. օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժնում, որի վարույթ էր տեղափոխվել նշված գործը, կայացվել էր Ա. Գ.-ի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու մասին որոշում:

Սակայն քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործի նյութերը և ստուգելով քննիչի կողմից կայացված որոշման օրինականությունը, հանգել է այն եզրակացության, որ Ա. Գ.-ի, ինչպես նաև այլ անձանց գործողություններին վերջնական քրեաիրավական գնահատականներ տալու, հանցավոր այլ դրսևորումների հավանականությունը պարզելու, քննության լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի քանի քննչական և դատավարական գործողություններ: Եվ ելնելով դրանից՝ դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:

Հետագա նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից Ա. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրվել է մեղադրանք:

Երևան քաղաքի դատախազության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 23-ին վերջինս գրեթե ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին 12.280.000 ՀՀ դրամ մուտքագրելու վերաբերյալ վճարման անդորրագիրը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP