Կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը. Քաղաքապետարանի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը. Քաղաքապետարանի պարզաբանումը

13:48 26.10.2019

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ արձագանքելով պարգևատրումների մասին հրապարակումներին:

«Մամուլի որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը՝ համապատասխան շեշտադրումներով: Առիթը՝ քաղաքապետարանը հրապարակել է եռամսյակային պարգևավճարները: Հրապարակել է, ինչպես նախորդ եռամսյակներին:

Ինչո՞ւ եմ օգտագործում «շահարկել» բայը: Որովհետև էս իրադարձության մեջ ուղղակի նորություն չկա, որովհետև.

  • պարգևավճարները միանգամայն օրինական են, դրանց տրամադրումը նախատեսված է Երևանի տարեկան բյուջեով,
  •  պարգևավճարների սոցիալական տեսանկյունից հիմնավորվածության մասին պաշտոնատար անձինք պարբերաբար խոսել են,
  • պարգևավճարների դրույքաչափի փոփոխություն չի եղել, խոսք է գնում շուրջ 1700 մարդու լրացուցիչ, օրինական եկամուտների մասին: Ի դեպ, այդ եկամուտը պետք է բաժանել երեք ամսվա վրա, որովհետեւ սա եռամսյակային պարգևավճար է։
  • Եվ վերջապես, հերթական պարգևատրումների ցուցակը Yerevan.am պաշտոնական կայքում հրապարակվել է հոկտեմբերի 18-ին, և շատ ուշագրավ է ու հատկանշական, որ մի քանի կոնկրետ լրատվամիջոց «համազարկով» անդրադառնում են էս թեմային՝ ցուցակը հրապարակվելուց մեկ շաբաթ հետո:

Լրատվամիջոցներից մեկն էլ՝ Analitik.am-ը, նաև բացահայտ կեղծ տեղեկություն է տարածել թեմայով՝ նշելով, թե քաղաքապետը «ինքն իրեն էլ է պարգևատրել», մինչդեռ պարգևավճարների ցուցակում երևում է, որ Հայկ Մարությանը պարգևավճար չի ստացել, ինչպես և չէր ստացել նախորդ եռամսյակներին: Քաղաքապետը հայտարարել է՝ պարգևավճար չի ստանալու։

Նույն ապատեղեկատվությունը, արդեն վերնագրի մեջ, վերարտադրել է News.am-ը: Մենք աշխատանքային օրով պաշտոնական նամակ կուղարկենք այս երկու լրատվամիջոցներին՝ խնդրելով համարժեք հերքում հրապարակել, իսկ մինչ այդ՝ հույս ունենք, որ բարեխղճության սկզբունքից ելնելով, նրանք կխմբագրեն գրառումը:

Հ. Գ. Ի դեպ, գրեթե բոլոր հրապարակումներում առանձին նշվում է, որ 850 հազար դրամ պարգևատրում է ստացել նաեւ քաղաքապետի մամուլի քարտուղարը, այսինքն, ես: Մի լրագրող աղջիկ էլ զանգեց, ասաց՝ «երանի՜ ձեզ»: Օկ, ինչպես ասում է Ավետարանը՝ երանի հոգով աղքատներին: Նախ, 850000-ից պետք է հանել հարկերը և կստանանք շուրջ 600 հազար: Երկրորդ՝ ենթադրում եմ, որ իմ լրագրող գործընկերներին գուցե շփոթեցնում է երբեմնի լրագրողի՝ միջինից բարձր վարձատրությունը:

Ուրեմն, պատրաստ եմ գրավոր հարցման պարագայում իմ գործընկերներից առաջինին տրամադրել 2018-ի նոյեմբերից՝ քաղաքապետարան ընդունվելուց առաջ իմ ստացած եկամուտների մասին ՊԵԿ-ից վերցրած պաշտոնական տեղեկություն, որտեղ կերևա, որ նախկինում իմ եկամուտները ավելի բարձր էին, քան հիմա: Ամեն դեպքում, չեմ բողոքում, հանրային ծառայությունը կատարում եմ սիրով ու ջանում եմ պատասխանատու լինել»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP