Հողը ուժով են պահում, իսկ մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. Թևան Պողոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Հողը ուժով են պահում, իսկ մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է. Թևան Պողոսյան

23:42 26.10.2019

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձել է Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի շուրջ ստեղծված աղմուկին․

«Երկրորդ օրն է հետևում եմ մի հարցազրույցի շուրջ աղմուկի։ Մեր բոլոր ԱԳ նախարարներն էլ «կիքսեր» ունեցել են` էլ «օկուպայդ», էլ եսիմ ինչ… Մենք բոլորս էլ մեր «կիքսերն» ենք ունեցել։

Հիմա ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել: Հողը պահում են ուժով։ Իսկ մեր ուժը միասնության մեջ է։ Եկեք դրա վրա կենտրոնանանք։ Ու առաջինը հենց նրա վրա, թե միասնության համար ապագա սերնդին ոնց դպրոցում Արցախը ճիշտ ներկայացնենք: Սովորենք, թե ինչպես Արցախի հարցը միասնաբար ճիշտ ներկայացնենք, ինչպես հզոր պատասխան տանք մեր հաջորդ քայլերով և´ մեր թշնամիներին, և´ մեզ նեղը գցելու ցանկություն ունեցողներին։ Բացերը պետք է միասնաբար կարգավորել, այլ ոչ թե ընկնենք ու մեկին մեղավոր կարգենք. դրանից բացը չի վերանա։

Խնդրում եմ դադարել իրար մեղադրել։ Եկեք մտածենք, թե ոնց մեր զինվորի դուխը տեղը պահենք նրանով, որ միասնական ենք իրենց թիկունքում։

Հողը ուժով են պահում, իսկ մեր ուժը մեր միասնական լինելու մեջ է։

Ու իմ ասած դուխով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

10:56 08.06.2025

Bild. Մյունխենում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա

30-ամյա կինը դանակով հարձակում է գործել Մյունխենում՝ Թերեզիենվիզեում, որտեղ սովորաբար տեղի է ունենում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնը՝ Օքթոբերֆեստը։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 20:00-ին։ Կինը դանակահարել է մի քանի անցորդների։ Ոստիկանությունը, ինչպես նշում է թերթը, կրակել է նրա վրա։ Միջադեպից հետո նա շտապ վիրահատվել է, սակայն, […] ...

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP