16:12 02.12.2017
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացված հանձնարարականների կատարման ընթացը: Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսական ոլորտում ձևավորվում է նոր մշակույթ, և նոր ուղղություններն էապես տարբերվում են գոյություն ունեցողներից. քննարկվում են բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման հեռանկարները: Այդ նպատակով մշակվել և Տարածքային զարգացման հիմնադրամ են ներկայացվել ծրագրեր. նախատեսվում է արդեն 2 բնակավայրում՝ Սարապատում և Աշոցքում, մոտ 3000 հա չափով ավելացնել ոռոգելի տարածքները:
Ակտիվ քննարկման փուլում են նաև Ամասիայի տարածաշրջանում բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման, ինչպես նաև Կապսի ջրամբարի շինարարության հարցերը: Վերջինս, մարզպետ Խաչատրյանի խոսքով, էապես կկարողանա փոխել մարզի գյուղատնտեսական վիճակը: Շարունակական աշխատանք է տարվում ֆերմերների շրջանում պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերի շրջանակում առաջարկվող շահավետ պայմանների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և շահառուների քանակն ավելացնելու ուղղությամբ:
Արդեն իսկ կառավարություն է ներկայացվել 15 ներդրումային ծրագիր. հաստատվել է «Շիրակ» հյուրանոցի կառուցման ծրագիրը, առաջիկա օրերին կհաստատվի նաև մարզամշակութային կենտրոնի կառուցման ծրագիրը: Բիզնես ծրագրեր են իրականացվում նաև Արթիկ քաղաքում. նախատեսվում է կառուցել տեքստիլ գործարան, որը կապահովի շուրջ 600-700 աշխատատեղ, առաջիկայում աշխատանքները կսկսի նաև ծխախոտի արտադրության գործարանը, որը նախատեսում է ծխախոտ արտահանել դեպի Ռուսաստան, Ուկրաինա:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս կա առաջընթաց. նոյեմբերին վարչապետի մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած համաժողովից հետո արդեն 2 ընկերություն գրասենյակ է բացել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:
Մարզպետը նշել է, որ վերջին ամիսների կտրվածքով գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում մասնավոր ներդրումների ծավալը կազմում է շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար:
Արթուր Խաչատրյանը զեկուցել է, որ 2017թ. սեփական եկամուտների հավաքագրման առումով էական աճ է արձանագրվել. 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրումն ավելի է շուրջ 200 մլն դրամով:
Այս ընթացքում ուսումնասիրվել և քարտեզագրվել է 337 աղբանոց, փակվել է 228-ը, նախատեսվում է փակել ևս 22-ը։ 2017թ. նոյեմբերի դրությամբ աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների դիմաց կնքվել է 1972 պայմանագիր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է հավաքվել մոտ 24 մլն դրամով: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, աղբահանության արդյունքները բավարար չի համարել, և որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:
Խոսելով զբոսաշրջության ոլորտի ծրագրերի մասին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ շարունակվում են աշխատանքները քաղաքային, պատմամշակութային և արկածային տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Որոշակի արդյունքներ կան արկածային տուրիզմի մասով. մշակման փուլում է գտնվում Շիրակի մարզի հյուսիսում գտնվող Արփի լճի ազգային պարկի տարածքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը:
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Գյումրու «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը տրամադրություն փոխող և զբոսաշրջային մեծ գրավչություն ունեցող ծրագիր է, որը կարող է դառնալ թե´ Գյումրին, թե´ Շիրակի մարզն առաջ տանող լոկոմոտիվը:
Ռուսթավելի փողոցի վերաբացումից հետո ավելացել է Գյումրիում գույք ձեռք բերելու, ներդրումներ կատարելու առումով հետաքրքրվողների թիվը, և այժմ մշակվում է բիզնես կատալոգ՝ քաղաքի և հարակից ենթակառուցվածքների ներդրումային հնարավորությունների մասին: Այժմ քննարկվում են Շիրազի փողոցի վերականգնմանը վերաբերող հարցերը, իսկ արդեն վերաբացված Ռուսթավելի փողոցում նախատեսվում է կազմակերպել ամանորյա տոնավաճառ:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...