14:48 29.10.2019
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից, թե ի վերջո ինչ պարզվեց Ողջի գետի աղտոտման պատճառի հետաքննության մասով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզպետն էր կառավարությանը հայտնել, որ գետն աղտոտվել է: Պարզվեց, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը, ինչի արդյունքում էլ արտանետումները լցվել են Ողջի գետը: Հոկտեմբերի 27-ի երեկոյան կապանցիները դարձյալ նկատել էին, որ գետն աղտոտվել է:
«ՀՀ-ում բնապահպանական իրավախախտումների մասով վարչարարությունն իրականացնում է Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը: Տեսչական մարմինը նմուշառումն իրականացրել է, հետազոտություններն իրականացրել է, անալիզները վերցրել է, կարծում եմ՝ որևէ սահմանափակում իրենք չունեն, որ որևէ լրագրող դիմի` չտրամադրեն»,- ասել է Գրիգորյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե դիմել են, բայց չեն տրամադրել, ի վերջո, նախարարությունն ունի պատասխանը, ի՞նչ է ասվում, շրջակա միջավայրի նախարարը արձագանքել է.
«Որոշակի մետաղների՝ ալյումինի, երկաթի, մի քանիսը, որ տեսա, կոնցենտրացիաները գերազանցում են սահմանային թույլատրելի չափաքանակները: Մի քանի հետազոտություն կա, որոնք վերաբերում են օրգանական մասին, մեկ օրում հնարավոր չէ իրականացնել, այսինքն՝ 3-4 աշխատանքային օր է տևում, ենթադրում եմ` չեն ավարտել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իր ենթադրությամբ` քրեական պատասխանատվություն կսահմանվի:
17:34 08.06.2025
AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համարԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […] ...
17:26 08.06.2025
Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոցՀունիսի 7-ին Արարատի մարզում՝ Ոսկետափ գյուղում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային […] ...
17:14 08.06.2025
Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունըԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...
17:06 08.06.2025
Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվելԱնհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...
16:55 08.06.2025
Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկիցՀունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...
16:43 08.06.2025
Հայաստանի Ազգային հավաքականը Մոնտենեգրոյում էՀայաստանի Ազգային հավաքականը ժամանել է Պոդգորիցա: Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հունիսի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդիպելու է Մոնտենեգրոյի հավաքակաի հետ: Ընկերական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական խումբը։ ...