Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կողմնակիցների թիվը նվազել է. Ադամ Շիֆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կողմնակիցների թիվը նվազել է. Ադամ Շիֆ

14:58 29.10.2019

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համոզված է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ճիշտ ուղղությամբ քայլ կլինի:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը շատ կարևոր բարոյական պարտավորություն ունի անմիջականորեն և անկեղծորեն խոսելու 1915-1923 թվականներին մեկուկես միլիոն հայերի դիտավորյալ ոչնչացման մասին»,- Շիֆի խոսքերը մեջբերում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել բանաձևի ընդունման դեմ, որում ասվում է, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պնդումները չեն հիմնվում իրավական կամ պատմական փաստերի վրա»:

«Եթե նախկինում Կոնգրեսի որոշ անդամներ հաշվի են առել Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, որը սխալ քայլ էր՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական բեռը, ապա երեքշաբթի օրը թուրքական լոբբին Կոնգրեսում շատ կողմնակիցներ չի գտնի»,- ասել է կոնգրեսականը:

Շիֆը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևի համահեղինակն է: Բանաձևի քվեարկությունը նշանակված է երեքշաբթի երեկոյան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիցո. Սլովակիայի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից հնարավոր չէ խուսափել

17:52 08.06.2025

Ֆիցո. Սլովակիայի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից հնարավոր չէ խուսափել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ անհնար է խուսափել երկրի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից։ Նա այս մասին լրագրողներին ասել է՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին ներկայացված առաջարկները՝ անդամների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ։ «Գրեթե անհնար է խուսափել պաշտպանական ծախսերի աստիճանական աճից: Այնուամենայնիվ, եթե որևէ մեկը կարծում է, որ մենք վաղը ՀՆԱ-ի 2%-ից կանցնենք ՀՆԱ-ի 5%-ի, ապա […] ...

AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համար

17:34 08.06.2025

AFP. Տիկտոկեր Խաբի Լեյմը ձերբակալվել է ԱՄՆ-ում վիզային ռեժիմը խախտելու համար

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը Լաս Վեգասի օդանավակայանում ձերբակալել է տիկտոկեր Խաբի Լեյմին՝ վիզային ռեժիմը խախտելու համար, հաղորդում է AFP-ին: AFP-ին՝ հղում անելով ԱՄՆ ներգաղթի խշխանությունների փաստաթղթերին, տիկտոկերը ձերբակալվել է հունիսի 6-ին Լաս Վեգասի Հարրի Ռեյդի միջազգային օդանավակայանում՝ վիզայի կանոնակարգը խախտելու համար։ Կարճատև կալանքից հետո նրան թույլատրվել է կամավոր լքել Միացյալ Նահանգները։ Ըստ TikTok-ի՝ իտալացի […] ...

Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց

17:26 08.06.2025

Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց

Հունիսի 7-ին Արարատի մարզում՝ Ոսկետափ գյուղում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 23-ամյա Արամ Ասատրյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Գրիգոր Կարապետյանի վարած մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային […] ...

Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը

17:14 08.06.2025

Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծվել է Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և հատուկ պատվերով ստեղծվել է մեծանուն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի նոր խմբերգային ստեղծագործությունը՝ «Խաղիկները», որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ։ Նոր ստեղծագործությունը հնչեց Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սաների կատարմամբ՝ խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ»: Մանրամասները՝ […] ...

Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվել

17:06 08.06.2025

Ալ-Բեյդայի մզկիթում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ է զոհվել

Անհայտ անձը նռնակ է նետել և անկանոն կրակ բացել Եմենի Ալ-Բեյդա նահանգի մզկիթներից մեկում: Հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 12-ը, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 7-ին Կարն ալ-Ասադ գյուղում, որտեղ հավատացյալները հավաքվել էին երեկոյան աղոթքի համար: Al Hadath հեռուստաալիքի աղբյուրների համաձայն, հարձակվողը, հնարավոր է, հոգեկան խանգարում է ունեցել: […] ...

Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից

16:55 08.06.2025

Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից

Հունիսի 7-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները ու պարեկները դեպքի […] ...

BACK_TO_TOP