16:52 13.11.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին դիմեց ՀՀ վարչապետին՝ մեջբերում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունից:
Հարցին՝ կա՞ արդյոք ուղերձների փոփոխություն, վարչապետը պատասխանեց.
«Ես չէի խոսի փոփոխվող ուղերձների մասին, որովհետև այդ խոսակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների հետ և ԼՂ հարցի վերաբերյալ բանակցային գործընթացը զարգացող կենդանի գործընթաց են, կարող եմ արձանագրել հետևյալը. երբ Հայաստանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, ինչ-որ տեղ գուցե բնական մտավախություններ առաջացան, թե որքանով ՀՀ նոր կառավարության դիրքորոշումները կլինեն կառուցողական Արցախի հարցի լուծման առումով: Մենք հենց առաջին օրից հանդես եկանք մի շարք հարցադրումներով, որոնք նոր էին կամ լավ մոռացված հին էին կամ նոր կոմպոնենտներ էին պարունակում: Դրանից հետո երևի բնականորեն՝ այն առումով, որ եկել էր քաղաքական նոր թիմ, որի հետ շփման փորձ չկար, բնական մտավախությունը հետևյալն էր՝ որքանով է այս ամենն արվում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար և որքանով կարող է նպաստել հարցի լուծմանը»:
Վարչապետը նշեց՝ 1.5 տարվա ընթացքում այս ընկալման մեջ փոխվել է հետևյալը՝ գործընկերներն արձանագրել են, որ նոր կառավարությունը ոչ միայն մտադիր չէ բանակցային գործընթացը փակուղի մտցնել, այլև կան հարցեր, առանց որոնց ճշգրտման արդյունավետ բանակցային գործընթացը տանել հնարավոր չէ:
«Այս առումով որոշակի ընդհանուր ընկալումներ են ձևավորվել ոչ թե կոնկրետ բովանդակության պարամետրերի, այլ նախադրյալների առումով, այդ մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են, և հիմա կարող ենք արձանագրել, որ, ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատանք է տարվում պայմաններ ստեղծելու համար, որի լինի հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելու բանակցային միջավայր և մթնոլորտ»,- նշեց նա:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...