15:03 05.12.2017
Մինչև 2030 թվականը, ընդամենը 12-13 տարում, աշխարհում կարող է կրճատվել 800 միլիոն աշխատատեղ։ Ամերիկյան McKinsey & Co ընկերության հետազոտության համաձայն՝ այս հաստիքները կլրացնեն ռոբոտները։ Ընդ որում՝ աշխատատեղերի կրճատում կլինի և՛ զարգացած, և՛ ոչ զարգացած երկրներում։
Մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը և ստիպված կլինեն վերամասնագիտանալ այլ ոլորտներում։
Իրեր տեղափոխող ռոբոտներն ու անօդաչու թռչող սարքերը, առանց վարորդի աշխատող մեքենաներն այս պահին ամենաակնառու օրինակներն են, սակայն կան նաև ոչ այնքան ակնառու օրինակներ՝ ծրագրեր, որոնք մարդու փոխարեն մեխանիկական աշխատանքն իրականացնում են նույնիսկ այնպիսի ոլորտում, ինչպիսին լրագրությունն է։ Մեր մասնագիտության այս նորամուծությունը կիրառվում է նաև Հայաստանում։
«Արմենպրեսում» ավտոմատացումը թույլ է տվել մեծացնել թողարկվող արտադրանքի ծավալը։ Ռոբոտն ինքնուրույն գրում է տարադրամների փոխարժեքների ու ֆինանսական ցուցանիշների մասին լուրերը՝ հրապարակումներ, որոնց բովանդակությունը կրկնվում է, փոփոխվում են միայն թվային տվյալները։ Հեռանկարում ծրագիրը պետք է կարողանա ինքնուրույն թողարկել ինֆորմացիոն լրատվության մեծ մասը, սակայն սա դեռ չի նշանակում մասնագիտության վախճանը։
Արհեստական բանականության ներդրումը տնտեսական բաղկացուցչից էլ է կախված։ Այն լայնորեն կօգտագործվի, եթե ավելի էժան լինի, քան մարդու աշխատուժը։ Այս սկզբունքով առաջինը թիրախում են հայտնվում ավելի թանկարժեք մասնագիտությունները՝ իրավաբաններն ու որոշ մասնագիտացումներ ունեցող բժիշկները։ Բայց որքան համակարգչային տեխնիկան զարգանում է, այնքան ավելի էժան է դառնում այն։ Մարդուն մեքենայով փոխարինելը ժամանակի հարց է դառնում։
Սաուդյան Արաբիայում այս տարի աշխարհում առաջին անգամ քաղաքացիություն է ստացել մարդանման ռոբոտ Սոֆյան, որն աշխատում կամ մտածում է արհեստական բանականությամբ։ Այն ունի ինքնուրույն սովորելու ունակություն, ինչի շնորհիվ կարողանում է շփվել մարդու հետ ու տրամաբանական զրույց վարել, թեև դեռ ընկալման թերություններ ունի։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...