22:29 13.11.2019
«Ոչ ոք չի կարող ասել՝ ո՞ւմ կողմից է եղել վիրավորումը: Էնպիսի ժամ էր, որ եթե մարդը մարդուն չճանաչեր, չէր իմանա` ով է: Գագիկ Մկրտչյանը վիրավորումը ստացել է «արուժեյկա» կոչվող տարածքի մոտ, դռնից դեպի ձախ, էդ հատվածում: Հետո գնաց ներս` իր աշխատասենյակը: Մենք 2-3 հոգով մտանք էդ սենյակը, ասեցինք` դուրս արի, գնա, մի մնա էդ սենյակում, դուրս է եկել, գնացել»,- ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ այսօր պատմել է ամբաստանյալ Սեդրակ Նազարյանը ոստիկան Գագիկ Մկրտչյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքների մասին:
Այն հարցին, թե արդյո՞ք ամբաստանյալ Արմեն Բիլյանը զինված է եղել այդ ժամանակ, Սեդրակ Նազարյանը պատասխանեց ՝ ոչ, վարորդներին զենք չի բաժանվել: Պատմել է, որ հենց գունդ մտնելու ժամանակ բարձրախոսներով հայտարարել են, որ մտադիր չեն որևէ մեկին վնասել: Սակայն ոստիկանների կողմից հրաձգություն է սկսվել: Վիրավորվել է Սմբատ Բարսեղյանը: Վերջինս ինքնապաշտպանություն համար ևս կրակել է: Զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը:
Ինչ վերաբերում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին, ապա ամբաստանյալը պատմել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ից սկսած իրենց կողմից ոչ մի կրակոց չի հնչել։
«Հասկանում էին, թե դրսում ինչքան լարված էր իրավիճակը: Էդ դիպուկահարները դուք լավ գիտեք` ովքեր են եղել, որտեղից են բերված եղել: Եթե չգիտեք՝ մենք ձեզ կօգնենք իմանալ »,- ասել է ամբաստանյալը:
Հուլիսի 30-ին երեկոյան 5-ի կողմերը ռադիոկապով մայոր է խոսել իրենց հետ, ասել է, որ քիչ առաջ իրենց կրակոցից ոստիկան զոհվեց: Մայորին պատասխանել էր Արայիկ Խանդոյանը և ասել, որ դա իրենց սցենարն է՝ ՊՊԾ գնդի «շտուրմը» արդարացնելու համար, պատմել է ամբաստանյալը:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...