14:34 15.11.2019
Նոյեմբերի 15-ին ֆրանսիական բռնցքամարտի էլիտան կհավաքվի Փարիզի AccorHotels արենայում, որտեղ 10 հազար հանդիսականի առաջ տեղի կունենա գերլարված դիմակայություն. ֆրանսահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը կհանդիպի ավստրալացի Քեյն Ուոթսի հետ ու կփորձի պաշտպանել իր չեմպիոնական գոտին:
Արսեն Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ, որից 16-ը՝ նոկաուտով: 32-ամյա բռնցքամարտիկը մոտ մեկ տարի ռինգ դուրս չի եկել, սակայն դա տեղի է ունեցել ոչ իր մեղքով. 2018-ին Մարսելում Մայրցամաքային չեմպիոնի գոտին պաշտպանելուց հետո նա պետք է մենամարտեր այս քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից ղազախ Բեյբուտ Շումեդովի հետ, սակայն հանդիպումը չի կայացել ֆինանսական սկանդալի պատճառով: Հետո, Գուլամիրյանը պետք է բացարձակ չեմպիոնի տիտղոսը վիճարկեր գործող չեմպիոն Դենիս Լեբեդևի հետ, սակայն ռուս բռնցքամարտիկը որոշել է ավարտել կարիերան, մենամարտը չեղարկվել է և տիտղոսը փոխանցվել է Գյուլամիրյանին:
Այս իրադարձությունը հայերիս համար յուրահատուկ է ևս մեկ պատճառով. առաջնության գլխավոր հովանավորը հայկական VBET ընկերությունն է, որը նաև աջակցելու է Գուլամիրյանին:
«VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին: Նրանք բանակցել են հայկական հեռուստաընկերության հետ, որպեսզի Հայաստանում նույնպես ցուցադրվի իմ մենամարտը: Հայերը իսկական չեմպիոն ունեն, բայց ոչ բոլորն են նրան ճանաչում: VBET-ի նախաձեռնությունը հիանալի է»,- ասել է աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը:
Նոյեմբերի 15-ին Գուլամիրյանին իսկական քննություն է սպասում, քանի որ Feroz-ը պետք է ապացուցի, որ զուր չի կրում WBA վարկածով աշխարհի ուժեղագույնի կոչումը: Առաջին անգամ ֆրանսահայ բռնցքամարտիկի մենամարտը ցուցադրվելու է նաև Հայաստանում՝ VivaroBet-ի պաշտոնական կայքում ու «Շանթ» հեռուստաընկերությամբ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գլխավոր գործընկեր VBET-ին: Մենք սկսել ենք նրանց հետ համագործակցել ու խաղադրույքներ առաջարկել մենամարտերի համար: VBET-ը հայկական ընկերություն է, որը աջակցում է թե՛ մեզ, թե՛ Արսենին: Կարծում եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի ու ժամանակի ընթացքում նոր մակարդակի դուրս կգա»,- մամուլի ասուլիսի ընթացքում ասել է WBA աշխարհի առաջնության կազմակերպիչ ու պրոմոութեր Սեբաստիան Ակարիսը:
Նրա խոսքերով՝ ֆրանսիացիները երկար են սպասել նման մեծ մասշտաբի միջոցառման ու շատ ուրախ են այս առիթով:
Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման պաշտոնական արարողությունը և հայացքների մենամարտը: Բռնցքամարտի երեկոն կմեկնարկի Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի, լույս 16-ի գիշերը՝ 1:35-ին:
«Վիվառո» ընկերությունը նաև գործակիցներ է սահմանել երեկոյի մենամարտերի համար:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...