19:40 15.11.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտթևն այսօր օգնության խնդրանքով դիմել էր խորհրդարանական երկու ուժերին՝ ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին: ԲՀԿ-ական երկու պատգամավորներ՝ Արման Աբովյանն ու Գևորգ Պետրոսյանը, լրատվամիջոցներում հրապարակված դիմումը տեսնելով, եկել էին անձամբ հանդիպելու մամուլի ասուլիս հրավիրած երիտասարդներին:
«Մենք մոտեցանք, որովհետև պատասխանատու քաղաքական ուժ ենք, հարկ համարեցինք մեր աչքով համոզվել՝ ինչ է կատարվում: Հայաստան, հայկական ավանդույթներ, հայոց եկեղեցի, ընտանիք, պատմություն, ամեն ինչ մեզ համար եղել է, կա, մնում է անբեկանելի սրբություն: Մենք դիմումը կվերցնենք, յուրաքանչյուր դիմում, որն ուղղված է մեզ, առանց արձագանքի չի մնում, նայվում են, քննարկվում են»,- ասաց նա:
Աբովյանը նշեց՝ տեղյակ է նաև նախարարության հայտարարությանը, որտեղ նախարարը հանդիպման պատրաստակամություն է հայտնել: Նա կարծիք հայտնեց, որ հանդիպումը պետք է լինի բաց, հրապարակային, նախարարն անպայման պետք է հանդիպի դասախոսական անձնակազմի, ուսանողների հետ, բաց, պարզ, հստակ զրույց պետք է լինի: Հարցին՝ հնարավո՞ր է նախաձեռնեն Արայիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման գործընթաց՝ պատգամավորը նշեց, որ առանց խմբակցության հետ քննարկումների որևէ հայտարարություն չի կարող անել:
Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իր կարծիքն արտահայտել է, մնում է իր կարծիքին, քանի որ դա պատասխանատու ոլորտ է և միավորում է մի քանի ոլորտներ:
«Ինձ համար այդ հրաժարական պահանջելու հրատապությունն այնքան կարևոր չէ, որքան դրա հիմնավորվածությունը: Նախարարության միջոցները պետք է տրամադրել ըստ նպատակի, որ համոզվենք՝ նախարարությունը գործում է ի շահ հանրության, այստեղ անձերի խնդիր չէ»,- ասաց նա:
ԲՀԿ-ական պատգամավորները խոստացան ծանոթանալ դիմումի բովանդակությանը և քննարկել:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...