Խաչատուրյան քույրերի գործով ՌԴ ՔԿ-ն նոր նյութեր կստուգի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+14.09 oC

Խաչատուրյան քույրերի գործով ՌԴ ՔԿ-ն նոր նյութեր կստուգի

14:42 16.11.2019

Ստուգում անցկացնելու նպատակով Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի քրեական գործից առանձնացրել է նոր նյութեր՝ նրանց հոր` Միխայիլի հետ կապված: Ներկայացված նյութերը վերաբերում են Քրիստինա Խաչատուրյանին ինքնասպանության փորձի հասցնելուն և քույրերի առողջությանը լուրջ վնաս պատճառելուն: Այս մասին ТАСС-ին հաղորդել է նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

«Քննչական կոմիտեն Խաչատրյան քույրերի քրեական գործով նյութեր է առանձնացրել: Դրանց մեջ ներառվում են տեղեկություններ նրանց հոր վարքի մեջ հանցավորության նշանների առկայության վերաբերյալ, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ 2016 թվականին Քրիստինային ինքնասպանության փորձի հասցնելը և օրենսգրքի 111-րդ հոդվածով՝ աղջիկների առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ»,- ասել է պաշտպանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շմոլ գազից մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը

19:56 29.03.2024

Շմոլ գազից մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը

«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է շմոլ գազից: Այս մասին տեղեկանում ենք «Մաշ» տելեգրամ ալիքը։ 35-ամյա Կարենն աշխատել է արտաքին գովազդ տեղադրող ընկերությունում և ողբերգության պահին գտնվել է «Կրոկուսից» ոչ հեռու։ Համերգասրահի տանիքին ծուխ է նկատել և վազել դեպի գլխավոր մուտքը։ Նա մարդկանց ծխից հանել է, տարել բժիշկների մոտ ու հետ գնացել։ Կարենը տուժողներից […] ...

Տաջիկստանում ահաբեկչություն նախապատրաստող 15 մարդ է ձերբակալվել

19:37 29.03.2024

Տաջիկստանում ահաբեկչություն նախապատրաստող 15 մարդ է ձերբակալվել

Տաջիկստանի հատուկ ծառայությունները Նավրուզի տոնին (մարտի 21-23-ը) ահաբեկչություններ ծրագրող 15 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հանրապետության հատուկ ծառայությունների աղբյուրին։ Ըստ աղբյուրի՝ այժմ քննիչները ստուգում են ձերբակալվածների կապը Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած անձանց հետ։ Ինչպես պարզաբանել է աղբյուրը, կասկածյալները բերման են ենթարկվել Նովրուզի տոնակատարությունից առաջ։ […] ...

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ ԱԳ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

19:12 29.03.2024

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ ԱԳ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 29-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Պավել Կնյազևին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը։ «Նշվել է, որ չնայած առկա դժվարություններին […] ...

Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին

16:07 29.03.2024

Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին

Մարտի 28-ին Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին։ Քամու պոռթկումները հասել են մինչև 55 մ/վ։ Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Մետեո Մադագասկար» օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հորդառատ անձրևներից ու ուժեղ քամիներից տուժել են երկրի հյուսիս-արևելյան շրջանները։ Դիանա և Սավա շրջաններում տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել, իսկ Անալանզիրուֆու և Ամբատուսուա շրջաններում՝ դեղին […] ...

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Իսրայելին Սիրիային հարվածների համար

15:14 29.03.2024

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում պատասխանատվության ենթարկել Իսրայելին Սիրիային հարվածների համար

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է իսրայելական օդուժի հարվածները սիրիական Հալեպ քաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին և կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պատասխանատվության ենթարկել հրեական պետությանը։ «Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, բացի այդ ագրեսիվ հարձակումները դատապարտելուց, պետք է զսպող միջոցներ ձեռնարկեն և պատասխանատվության ենթարկեն Սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին), որն ագրեսորն է», – […] ...

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

14:27 29.03.2024

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

Մենորկա կղզու Մաոնի մունիցիպալիտետի ռազմածովային բազան դարձել է Իսպանիայում ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովում գործող նավերի համար նյութատեխնիկական ապահովման երրորդ բազան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։ Ըստ թերթի տեղեկատվության՝ 2023 թվականի ապրիլին Մադրիդը դաշինքին առաջարկել է Մաոնը՝ որպես «մշտական ​​դիվանագիտական ​​թույլտվությամբ նավահանգիստ», որպեսզի դաշնակիցների նավերը, որոնք մասնակցում են «Ծովային պահապան» […] ...

BACK_TO_TOP