18:29 16.11.2019
Վենետիկը պայքարում է վերջին 50 տարիների ամենաուժեղ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար: Իտալիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել և ֆինանսական մեծ միջոցներ հատկացրել բնական աղետի հետևանքները վերացնելու համար: Բնական աղետից անմասն չի մնացել նաև Սուրբ Ղազար կղզին, որտեղ գործում է Մխիթարյան միաբանությունը: Ոչ միայն Սուրբ Ղազարը, այլև Վենետիկն ինքնին մեծ նշանակություն ունի ոչ միայն իտալացիների, այլև հայերիս համար:
«Իտալիայի մարգարիտը». այսպես են շատ հաճախ բնորոշում ջրում լողացող քաղաքը: Լողացող քաղաքի մասին պատմությունները քչերին կզարմացնեին, եթե չլիներ վերջին 50 տարիների ամենաուժեղ ջրհեղեղը: Եթե տարվա այս եղանակին սովորաբար զարմանալի չէր ջրի միջով չփչփացնելով քայլելը, ապա այժմ տեղումների ու մակընթացության պատճառով Վենետիկում ջրի բարձրությունը մինչև 187 սմ-ի է հասել: Եվ սա այն ժամանակ, երբ զբոսաշրջիկների հոսքն այս քաղաք դեռ շատ-շատ է:
Ջրի մակարդակի բարձրանալու պատճառով ջրածածկ էր քաղաքի գրեթե 80 տոկոսը: Այն ամբողջությամբ հեղեղել էր զբոսաշրջային ամենահայտնի վայրերը՝ Սան Մարկոյի հրապարակն ու Սուրբ Մարկոսի տաճարը, հյուրանոցներ ու ռեստորաններ: Ուժեղ հոսանքը ափերից կտրել ու ոչնչացրել է տասնյակ գոնդոլներ ու նավակներ: Քաղաքը միլիոնավոր եվրոների վնաս է կրել, հայտարարվել է արտակարգ դրություն:
Վենետիկը պատուհասած աղետը դարձել Է սրտին հարված մեր երկրի համար: Նախարարների խորհրդի նիստում որոշում Է ընդունվել Վենետիկում արտակարգ դրություն սահմանելու մասին: Քաղաքի և նրա բնակիչների կարիքների համար տրամադրվել Է 20 միլիոն եվրո:
Վենետիկյան ծովախորշում ջրի մակարդակի բարձրացումը զգալի վնաս է հասցրել նաև Սուրբ Ղազար կղզուն: Այնտեղ է տեղակայված Մխիթարյան միաբանությունը: Ջրի հոսքի առաջին իսկ հարվածից ջրով լցվել էին շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել էր հարավային պարսպապատը, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել էր կառամատույցին, այդ հարվածից մեկ այլ փլուզում էր տեղի ունեցել:
Սուրբ Ղազար կղզին հայկական դարձավ 18 -րդ դարից, երբ Մխիթար Սեբաստացին իր 16 միաբաններով հասավ Վենետիկ ու երկու տարի անց նվեր ստացավ Սուրբ Ղազարը՝ այնտեղ հիմնելով Մխիթարյան միաբանությունը: Այն դարձավ հոգևոր ու մշակութային կարևոր կենտրոններից մեկը: Բայց հայերի համար կարևոր կենտրոն դարձավ ոչ միայն Սուրբ Ղազարը, այլև Վենետիկը: Հենց այնտեղ բացվեցին հայկական տպարանն ու Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, տպագրվեցին հայկական մի շարք պարբերականներ:
Վենետիկում էր կենտրոնացած նաև Եվրոպա մեկնող մտավորականների ու հայտնի վաճառականների մի մեծ խումբ: Հայկական համայնքն սկսեց ձևավորվել դեռևս 13-րդ դարում` Կիլիկյան Հայաստանի և Վենետիկի հարաբերությունների շրջանակում: Այն զարգացավ հատկապես 18-19 -րդ դարերում՝ առավել մեծ ներկայություն ապահովելով: Վենետիկյան կալեներում հիմա էլ հայկական հետքը զգալի է: 1995-ից այնտեղ վերաբացվեց Սուրբ Խաչ եկեղեցին: Հիմա էլ նրբանցքներից մեկը հենց Հայկական է կոչվում:
Վենետիկի խորհրդանիշը դարձած առյուծը, որ նշանավորում է Վենետիկի կինոփառատոնը, հայկական ծագում ունի: Այդ մասին պատմում են անգամ Վենետիկը ներկայացնող զբոսավարները: Ասում են՝ այն իրականում հայկական վերջին թագավորության՝ Կիլիկիայի առյուծն է, որն ի պահ էր տրված Վենետիկին արքայության կործանումից հետո: Ըստ լեգենդի՝ հայոց արքայական խորհրդանիշները ընդունելու համար Վենետիկի դուքսը մեծ շքախմբով դուրս է եկել բաց ծով, իսկ այդ առիթով տեղի ունեցած տոնախմբությունն էլ հետո վերածվել է աշխարհահռչակ վենետիկյան կառնավալի:
Դուքսի ծիսական ելքը նավակով բաց ծով, որպես կառնավալի մեկնարկի նշան, հիմա էլ մնացել է, միայն թե շարժառիթի մասին քչերն են հիշում:
Հիմա՝ հերթական կառնավալին պատրաստվելուց առաջ, Վենետիկը դեռ պետք է վնասի հետևանքները վերացնի: Օդերևութաբանների կանխատեսումներով` եղանակը դեռ կվատանա: Տեղումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Եղանակը կպարզվի միայն նոյեմբերի 20-ից:
18:36 02.08.2025
Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համարԱրման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...
18:28 02.08.2025
Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկաԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...
18:17 02.08.2025
Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայիԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...
18:05 02.08.2025
Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվելԵրևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...
17:50 02.08.2025
Թուրքիան ավարտել է ծովային պահպանվող տարածքների պլանավորումըԹուրքիան ավարտել է պաշտպանված ծովային գոտիների պլանավորման աշխատանքները, Անկարան կոչ է անում Հունաստանին համագործակցել այս ոլորտում և կհետևի զարգացումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրը։ Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարարության կայքում ավելի վաղ հրապարակված քարտեզների համաձայն՝ Հունաստանի երկու նոր ազգային ծովային պարկերի սահմաններում ներառված են Թուրքիայի կողմից պահանջվող կղզիները։ Ինչպես հայտնի […] ...