14:23 26.11.2019
ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ներկայացուցիչն է, որ դարձել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի կոմիտեի անդամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի պաշտոնական կայքից:
Ֆուտբոլային քաղաքականությունը ձևավորելու և իրականացնելու համար ՈՒԵՖԱ-ն ստեղծել է թվով 19 կոմիտե: Այդ կոմիտեների նիստերի ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք հետագայում ներկայացվում են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեին։ Անդամները ընտրվում և իրենց հանձնաժողովում գործունեություն են ծավալում 4 տարով։ ՈՒԵՖԱ-ի կարևորագույն կոմիտեներից մեկի՝ Ֆուտբոլի կոմիտեի կազմում ընդգրկվել է նաև ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, որը մասնակցել է նոյեմբերի 12-ին գումարված նիստին:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Հրաչյա Ղամբարյանը ներկայացրեց կոմիտեի կազմը, պատմեց կոմիտեի նիստի մանրամասների և աշխատանքային հեռանկարների մասին.
«Կոմիտեի նախագահը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին է, նախագահի տեղակալը՝ Բորիսլավ Միխայլովը, առաջին փոխնախագահը Պավել Չեբանուն է, երկրորդը՝ Դեյան Սավիչևիչը, երրորդը՝ Լուիշ Ֆիգուն: Կոմիտեի մեջ ընդգրկված են նաև Խոսե Մոլինան, Մարկո Պանտելիչը, Օլեգ Պրոտասովը, Միխայ Ստոյկիցան, իսկ աշխատանքներին մասնակցում են նաև Եվրոպական ակումբային ասոցիացիաների ներկայացուցիչ Էմիլիո Բուտրագենիոն, Եվրոպական լիգաների ներկայացուցիչ Պեդրո Պրոենսան և հատուկ խորհրդական Ռոբերտո Ռոսետին: Ինչպես տեսնում եք, կոմիտեի գործունեությանը մասնակցում են ֆուտբոլային աշխարհում մեծ հեղինակություն վայելող անձինք, ուստի ինձ համար մեծ պատիվ է լինել ՀՖՖ առաջին ներկայացուցիչը եվրոպական ֆուտբոլի կառավարման մարմնի գլխավոր հանձնաժողովներից մեկում:
Նիստի սկզբում բացման խոսքով հանդես Լևան Կոբիաշվիլին։ Քննարկվեցին ֆուտբոլային աշխարհին վերաբերող մի շարք հարցեր՝ ֆուտբոլ խաղի կանոնները, մրցումների անցկացումը, կրթությունը, ֆուտբոլիստների տրանսֆերային նոր քաղաքականության մշակումը, ֆուտբոլի զարգացումն ու կանանց ֆուտբոլը։
Ես հանդես եկա Հայաստանում փորձնական տարբերակով անցկացված Еlite Youth Academy ծրագրի մասին ամփոփիչ զեկույցով, ինչպես նաև մասնակցեցի ֆուտբոլային մի շարք հիմնախնդիրների մասին քննարկումներին։ Հուսով եմ, որ այս պաշտոնում աշխատելիս կկարողանամ նպաստել ֆուտբոլի զարգացմանը»:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...