19:56 29.11.2019
Հոկտեմբերի լույս 20-ի գիշերը Գյումրու Կամոյի փողոցի իր տնից մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 80-ամյա մի կին։ Այս կապակցությամբ հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության Մուշի բաժնում։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տուժածը հայտնել էր, որ գիշերը դիմակավորված երկու անձ բացել են տան դուռը, մտել ներս, ծեծել իրեն և փող ու ոսկի հափշտակել։
Նրանից հաղորդում էր ընդունվել, տարածքային նախաքննական մարմնում էլ քրեական գործ հարուցվել՝ ավազակության հատկանիշներով։ Հանցագործության հանգամանքները պարզելու և բացահայտելու նպատակով սկսվեցին օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ։ Մուշի ոստիկանների միջոցառումներին միացան նաև Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի գործընկերները։
Դեպքից օրեր անց՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկությունները հիմնավորվեցին փաստերով։
Ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված 28 և 26-ամյա գյումրեցիները հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվին դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեցին։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է նախաքննություն։
09:18 21.07.2025
Աս-Սուվեյդայում գերիների փոխանակումը ձախողվել է հրադադարի խախտման պատճառովՍիրիայի Աս-Սուվեյդա նահանգում դրուզների դիրքերի վրա արաբական ցեղային աշխարհազորայինների հարձակումը խաթարել է կողմերի միջև գերիների փոխանակման ընթացակարգը, որը նախատեսված էր հրադադարի հաստատումից հետո։ Ինչպես հաղորդում է Sham TV-ն, բեդվինների ստորաբաժանումները հարձակվել են Արիկա և Էլ-Մաջդալ շրջանների վրա, որոնք առավոտյան անցել են դրուզների ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Նախկինում հայտարարվել էր, որ գերի վերցված զինյալների և պատանդների […] ...
09:16 21.07.2025
Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը2025 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ: Զեկույցը, […] ...
09:08 21.07.2025
ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումիցԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել կտրուկ մանևր կատարել՝ ռազմավարական ռմբակոծիչի հետ բախումից խուսափելու համար, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով SkyWest-ի օդաչուին։ «Հաշվի առնելով դրա արագությունը, ես որոշեցի, որ ամենաապահով բանը դրա ետևում կանգնելն էր։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք մեզ չզգուշացրին, քանի որ Ռազմաօդային ուժերի բազայում ռադար կա», – հեռուստաալիքը մեջբերում է օդաչուի […] ...
08:58 21.07.2025
Sky. Աս-Սուվեյդայի բախումների զոհերի թիվը գերազանցել է 1000-ըՍիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում հուլիսի 13-ից ի վեր շարունակվող զինված բախումների հետևանքով զոհվել է 298 խաղաղ բնակիչ, ինչի հետևանքով միջհամայնքային հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասել է 1119-ի։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 940 զոհի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դրուզների ինքնապաշտպանության ստորաբաժանումների շարքերում զոհվել […] ...
08:48 21.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:40 21.07.2025
Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ հայտարարելով պատժամիջոցների երկարաձգման անհնարինության մասինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասին, որում ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների երկարաձգման անհնարինության օգտին փաստարկներ։ «Ես բացատրել եմ, թե ինչու «եվրոպական եռյակը» (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) չունի որևէ իրավական, […] ...