Ոսկեվազում մեքենա առևանգած տղամարդը վթարի է ենթարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+26.09 oC

Ոսկեվազում մեքենա առևանգած տղամարդը վթարի է ենթարկվել

09:57 30.11.2019

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Ոսկեվազ գյուղի Մաշտոցի փողոցի վարսավիրանոցի դիմացից առևանգել են մի երիտասարդի «ՎԱԶ 2106»-ը։ Ահզանգին արագ արձագանքած ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները շտապեցին գյուղ մտնող ճանապարհներ, որպեսզի փախցրած մեքենայի ընթացքը կասեցնեն, բայց մեքենան չկար։ Ոստիկանները շուտով տեղեկություններ ստացան, որ  մեքենայի ընթացքն արդեն իսկ կասեցվել է․ տղամարդը Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում չի կարողացել  կառավարել «06»-ը ու վթարի է ենթարկվել։ «Ժիգուլին» բախվել է բետոնե արգելապատնեշին։ Այն փախցրած 32-ամյա տղամարդը, որը Օշական գյուղի բնակիչ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նա դեռևս բժիշկների հսկողության տակ է, և ոչ միայն բժիշկների։ Աշտարակի ոստիկանները սպասում են նրա ապաքինմանը։ «Վազ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը

09:16 21.07.2025

Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը

2025 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ: Զեկույցը, […] ...

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումից

09:08 21.07.2025

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումից

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել կտրուկ մանևր կատարել՝ ռազմավարական ռմբակոծիչի հետ բախումից խուսափելու համար, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով SkyWest-ի օդաչուին։ «Հաշվի առնելով դրա արագությունը, ես որոշեցի, որ ամենաապահով բանը դրա ետևում կանգնելն էր։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք մեզ չզգուշացրին, քանի որ Ռազմաօդային ուժերի բազայում ռադար կա», – հեռուստաալիքը մեջբերում է օդաչուի […] ...

Sky. Աս-Սուվեյդայի բախումների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

08:58 21.07.2025

Sky. Աս-Սուվեյդայի բախումների զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում հուլիսի 13-ից ի վեր շարունակվող զինված բախումների հետևանքով զոհվել է 298 խաղաղ բնակիչ, ինչի հետևանքով միջհամայնքային հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասել է 1119-ի։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 940 զոհի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դրուզների ինքնապաշտպանության ստորաբաժանումների շարքերում զոհվել […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:48 21.07.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ հայտարարելով պատժամիջոցների երկարաձգման անհնարինության մասին

08:40 21.07.2025

Իրանը նամակ է ուղարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ հայտարարելով պատժամիջոցների երկարաձգման անհնարինության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասին, որում ներկայացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների երկարաձգման անհնարինության օգտին փաստարկներ։ «Ես բացատրել եմ, թե ինչու «եվրոպական եռյակը» (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) չունի որևէ իրավական, […] ...

Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of Israel

08:30 21.07.2025

Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of Israel

Երուսաղեմի շրջանային դատարանը կրկին հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցմունքը՝ այս անգամ նրա հիվանդության պատճառով, հաղորդում է The Times of Israel-ը։ Լսումները նախատեսված էին հուլիսի 21-ին և 22-ին, սակայն հուլիսի 20-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ վարչապետը վատ է զգում սննդային թունավորման պատճառով և, հետևաբար, նրան հրամայվել է տանը մնալ հաջորդ երեք օրերի ընթացքում: Վարչապետի […] ...

BACK_TO_TOP