21:12 30.11.2019
ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ՝ Լենա Նանուշյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, Գյումրում մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի ու «Եղիր իրազեկ» հասարակական կազմակերպության կազմակերպած ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի դեմ պայքարի իրազեկման միջոցառմանը։
SHANTNEWS.am-ի ունեցած զրույցում փոխնախարարն անդրադարձել է Գյումրիում նոր ծննդատան կառուցմանը վերաբերող հարցին: Նշենք, որ կառավարության որոշմամբ նոր շենքի կառուցման համար հոատկացում է կատարվել «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցին» հարակից տարածքում: Հայտնի է ֆինանսական աղբյուրը: Այն կառուցվելու է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ներդրումներով: Մահճակալային ի՞նչ ծանրաբեռնվածություն կունենա, և արդյո՞ք նոր ծննդատան կառուցումը ենթադրում է մյուս ծննդատների միավորում, այս հարցերին փոխնախարարy դժվարությամբ է պատասխանել։
«Ես հիմա պատրաստ չեմ ասել` կփակվե՞ն, թե՞ ոչ, որովհետև այդ քննարկումներից է կախված, թե պարոն Սրմաքեշը ինչ չափի հիվանդանոցի կառուցման մասին է խոսում, բնականաբար, մահճակալների թվաքանակն էլ պիտի հիմնված լինեն նրա վրա, թե քանի ծննդատուն է գործելու Գյումրիում։ Գիտեք, որ այս ծննդատունն իր պայմաններով բարվոք չէ, վատ վիճակում է գտնվում»,- պատասխանել է Լենա Նանուշյանը։
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...