Գյումրիում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Գյումրիում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է

18:09 03.12.2019

Երեկո, կիսադատարկ փողոցներ ու վարորդների համար մեքենայի շարժիչի հզորությունն ու արագությունը միմյանց հետ գրազով փորձելու հարմար առիթ: Նման անվերահսկելի վիճակները Գյումրիի փողոցներում ու հրապարակներում վերջին մեկ ամսում բազմաթիվ են: Հարթ, ասֆալտապատ փողոցներում վազանցներն ու արագության գերազանցումները միշտ չէ, որ լավ ավարտ են ունենում:

Ամփոփ տվյալներն էլ, նախորդ տարվա համեմատությամբ, թույլ են տալիս ասել, որ պատահարների թիվն ավելացել է:

«Հիմնականում մարմնական վնասվածքներով վթարների թիվն է շատացել, օրինակ` 2018 թվականի հոկտեմբերին 33 վթար է գրանցվել, 3 զոհ, 40 վիրավոր, իսկ այս տարվա հոկտեմբերին` 41 վթար, 4 զոհ, 54-ը տարբեր մարմնական աստիճանի վնասվածքներ է ստացել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի հետաքննության տեսուչ Արմեն Պողոսյանը։

Նախկին պատճառաբանությունը, թե վթարների պատճառը քարուքանդ փողոցներն են, փոխարինվել է նորով: Հիմա էլ առանց փոսերի, ասֆալտապատ փողոցներն են «մեղավոր», որ վրաերթ, վթար, արագության գերազանցում, միասին կարելի է տեսնել: Նոր տեղադրված երթևեկության նշաններն էլ դեռ չեն օգնում` դրանց հետևող վարորդների թիվը չի ավելանում, չեն ենթարկվում երթևեկության փոփոխված սխեմային:

«Փոխվեց որոշ հատվածների ու հրապարակների շրջանաձև երթևեկության սկզբունքը, ճանապարհաշինական աշխատանքներից հետո էլ փողոցները նշաններով են կահավորվում։ Վթարների հիմնական պատճառն էլ նորակառույց փողոցներում արագության գերազանցումն է, վարորդներից շատերն էլ միմյանց զիջելու կուլտուրա չունեն»,- ասել է Արմեն Պողոսյանը։

Պատահարների մեջ հետիոտների մեղավորություն էլ ճանապարհային ոստիկանները չեն անտեսում` փողոցը հատում են անկանոն: Նորոգված փողոցներն ունեն հետիոտների համար նախատեսված անցումներ՝ իրենց համապատասխան լուսացույցներով:

Ամեն տարի ճանապարհային երթևեկության նշաններով փողոցները զինելու համար տեղական բյուջեն գումարներ  է հատկացնում: Գումարի չափն էլ կախված է կահավորվող  փողոցների քանակից: Օրինակ` այս տարի 10 մլն դրամ է արժեցել  երթևեկության շուրջ 300 նշանի ձեռքբերումը:

«Տեղական բյուջեով ձեռք բերած նշանները հիմնականում տեղադրվելու են բանուկ փողոցներում և երկրորդականներում։ Եղածները հիմնականում մաշված են: Մենք մաշվածները փոխարինում ենք նորերով: Մենք խորհրդակցում ենք ՃՈ-ի հետ»,- այս մասին SHANTNEWS․am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի կոմունալ ծառայության տնօրենի տեղակալ Արման Շաբոյանը։

Լայնածավալ ծրագրով այս տարի նորոգված փողոցների երթևեկության նշաններով, գծանշումներով ու լուսացույցներով կահավորումն առայժմ ճանապարհաշինական ընկերության աշխատանքների շրջանակներում է, մեկ տարով երաշխիքային ժամկետից հետո այն կփոխանցվի կոմունալ ծառայությանը։

Ասֆալատապատ նոր փողոցներում հայտնվել են նոր` թվային լուսակիրներ: Հներից տարբերվում են ոչ միայն արտաքին տեսքով, նաև աշխատանքի նոր սխեմայով` վառ լուսավորությամբ, ինչն աչքի ընկնող է հատկապես երեկոյան ժամերին: Նոր լուսակիրներ առայժմ կունենան միայն նորոգված փողոցները, մյուսներին կանդրադառնան հաջորդ տարում, երբ 4 տասնյակից ավելի փողոցներում նոր շինարարություն կսկսվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

BACK_TO_TOP