Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները քննարկել են պայմանավորվածությունների իրագործման ուղիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները քննարկել են պայմանավորվածությունների իրագործման ուղիները

12:58 07.12.2017

Երեկ երեկոյան Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը, հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել առանձնազրույցի ձևաչափով:

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները», – ասված է հաղորդագրությունում։

Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018 թվականի տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը

18:31 16.05.2024

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Վարչապետը, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

18:25 16.05.2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Մայիսի 16-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ներգրավածությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատավել ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և անկախ դատական համակարգի ամրապնդմանը, և […] ...

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

18:17 16.05.2024

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարության խորհուրդները

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: «Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով: Հնարավոր չէ սնկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են: Ցանկալի է սնկերը սննդում օգտագործել միայն խոհարարական […] ...

Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները

18:06 16.05.2024

Կբարելավվեն գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելու և ծրագրի պայմանները բարելավելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է որոշում: Այն պայմանավորված է վերջին շրջանում ՀՀ դրամի փոխարժեքի կտրուկ արժևորման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով: 2023 թ. սեպտեմբերի […] ...

ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

17:55 16.05.2024

ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին

2024 թվականի մայիսի 15-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին։ Ողջունելով քաղաքավարական այցով Սահմանադրական դատարանում գտնվող բարձրաստիճան հյուրին՝ Դիլանյանն ընդգծել է ՀՀ Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա արդյունավետ համագործակցությունը, ինչի ապացույցն են համատեղ իրականացված մեծածավալ ծրագրերը։ Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է, որ 2023-2026 թվականներին […] ...

«Երաժշտական մեծ աշխարհը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց» ․Դանիել Դանիելյան

17:50 16.05.2024

«Երաժշտական մեծ աշխարհը «ԴասA» ծրագրով մտնում է դպրոց» ․Դանիել Դանիելյան

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Երևանի Սամվել Հովսեփյանի թիվ 116 հիմնական դպրոցում ներկա է եղել դասական երաժշտության «ԴասA» ծրագրին: Դանիել Դանիելյանը ողջունել է աշակերտներին և ուսուցիչներին՝ ընդգծելով, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթամշակութային ծրագրերի իրականացմանը. «Կրթված և դաստիարակված մարդը պետք է ամեն ինչից գաղափար ունենա: Մշակույթն ընդհանուր կրթության անբաժան […] ...

BACK_TO_TOP