Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության «Արդար խաղի» մրցանակը շնորհվել է Հայաստանի Մ-19 հավաքականին: Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած պաշտոնական արարողության ժամանակ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը մրցանակը հանձնեց Արսեն Եղիազարյանին: