Տավուշի մարզի դատախազությունը ապօրինի անտառահատումներին նպաստող կոռուպցիոն չարաշահումների կանխմանն ուղղված միջնորդագիր է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Տավուշի մարզի դատախազությունը ապօրինի անտառահատումներին նպաստող կոռուպցիոն չարաշահումների կանխմանն ուղղված միջնորդագիր է ներկայացրել

16:22 03.12.2019

Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Էդուարդ Հարությունյանը մարզի տարածքում ապօրինի ծառահատումների մի քանի խնդիրների կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային  կոմիտեի նախագահի պաշտոնակատարին և «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին:

Մարզի դատախազությունում իրականացված՝ 2019թ. հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների դեպքերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերից 54-ով ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 54 քրեական գործ, որոնցից՝ 41-ը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ենթակա մասնաճյուղերի տարածքներում կատարված ապօրինի ծառահատումների դեպքերով՝ բուսական աշխարհին պատճառված ընդհանուր 263.6 մլն ՀՀ դրամ վնասով:

Հարուցված 41 քրեական գործերից 29-ի դեպքում անտառխախտման մասին արձանագրություններով ապօրինի ծառահատումներ կատարած անձանց ինքնությունը պարզված չէ: Ուշագրավ է, որ նշված 29 դեպքերով պետությանը հասցված վնասը կազմել է 258.6 մլն ՀՀ դրամ, կամ ընդհանուր վնասի ավելի քան 98 տոկոսը: Մինչդեռ մնացած 12 դեպքերում, երբ արձանագրությունները կազմվել են ապօրինի ծառահատում կատարած անձանց ինքնության պարզմամբ, վնասի չափը կազմել է ընդամենը 5 մլն ՀՀ դրամ:

Թեև 2019թ. հուլիսից արձանագրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի նվազում, սակայն դա առավելապես պայմանավորված է իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումներով և մարզի տարածքում ԲԸՏՄ-ի հետ համատեղ ոստիկանության հսկիչ անցագրային հենակետերի տեղակայմամբ: Սակայն այդ միջոցառումները բավարար արդյունավետ չեն կարող լինել առանց ապօրինի ծառահատումները կանխարգելող առաջնային օղակի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերի՝ անտառպահպանության համար պատասխանատու պաշտոններում (մասնաճյուղի տնօրեն, անտառապահ և անտառապետ) նշանակված անձանց կողմից ապօրինի ծառահատումների և բնափայտի ապօրինի մթերմանը նպաստող գործոնները վերացնելու:

Մասնավորապես, եզակի չեն դեպքերը, երբ այդ պատասխանատու պաշտոններում նշանակվում են անձինք, որոնք ոչ միայն անտառահատումների առնչությամբ տարաբնույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար ենթարկվել են քրեական հետապնդումների, այլ նաև նրանց վերաբերյալ առկա են մեղադրական դատավճիռներ: Օրինակ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի 2019թ. օգոստոսի 8-ի հրամանով որպես անտառապահ է նշանակվել անձ, ում դեռևս 2018թ. հունվարին մեղադրանք է առաջադրվել «Իջևանի անտառպետության» պահաբաժնի անտառապահի պաշտոնում պաշտոնեական դիրքի չարաշահում թույլ տալու համար և  դատավճռով դատապարտվել 2 տարի ժամկետով պայմանական ազատազրկման:

Կամ՝ այլ քրեական գործով մեկ այլ պահաբաժնի անտառապահի պաշտոնն զբաղեցնող անձին մեղադրանք է առաջադրվել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած  անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի համար, որի արդյունքում բնակիչը հնարավորություն է ունեցել տևական ժամանակ այդ պահաբաժնի տարածքում կատարել ապօրինի ծառահատումներ և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառել պետությանը: Չնայած նշված գործով 2019թ. սեպտեմբերին կայացվել է մեղադրական դատավճիռ, սակայն նա մինչ օրս շարունակում է պաշտոնավարել՝ տեղափոխվելով Խաչարձանի անտառպետության պահաբաժին:

Մեկ այլ դեպքում անտառապահը բնակիչներին անվճար թափուկ վառելափայտ տրամադրելու պատրվակով թույլ է տվել իր հետ բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող անձին իր պահաբաժնից ապօրինի պատրաստել և դուրս բերել վառելափայտ, ինչի համար 2018թ. ապրիլի 16-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի: Նշված քրեական գործի քննության ընթացքում նա ազատվել է հիշյալ պաշտոնից, սակայն հետագայում նշանակվել է Այգեհովիտի անտառպետության  պահաբաժնի անտառապահ:

Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով անհրաժեշտ է համարել քննարկման առարկա դարձնել հիշյալ անտառապահների հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, այդ պաշտոններում կատարվող նշանակումների ժամանակ ընտրություն կատարելիս դրսևորել  բծախնդրություն:

Ապօրինի անտառահատումների դեպքերի ուսումնասիրությունը վկայում է նաև, որ շարունակում են կոռուպցիոն սխեմաներ գործել նաև ոչ արտադրական նպատակներով օգտագործվող թափուկ վառելափայտի մթերման գործընթացում: Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապետերը, անտառապահները, հանցավոր համաձայնության գալով փայտանյութի առք ու վաճառքով զբաղվող անձանց հետ, տարբեր քաղաքացիների անվամբ լրացված անվճար տրամադրվող թափուկ փայտանյութի տոմսով անտառից մթերում և իրացում են իրականացնում՝ նպաստելով փայտանյութի ապօրինի շրջանառությանը:

Մարզի դատախազի պաշտոնակատարը միջնորդագրով բարձրացրել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ մասնաճյուղերի ղեկավարների կողմից նշված գործընթացն անմիջական  և ամենօրյա հսկողության տակ վերցնելու, ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցերը:

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP