12:39 04.12.2019
Ազգային ժողովում շրջիկ սրճարանների վերաբերյալ քննարկման ժամանակ պարզվեց, որ ոլորտում լիազորություններ են տրվելու Երևանի քաղաքապետին ու ավագանուն։ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց Հայկ Մարությանի և Էմիրությունների ներկայացուցիչների հանդիպման աղմկոտ պատմությունն ու ասաց, որ չի կարելի նման լծակներ տալ Մարությանին։
«Հիմա ստացվում է, որ Երևանը ինվեստորներին հյուրընկալելու տեսանկյունից ամենաաննպատակահարմար քաղաքն է, որտեղ քննարկում են՝ թագաժառա՞նգ էր եկել, ժողովրդի համար 2 միլիարդ [դոլարի ներդրում] բերել ու ձրի հիվանդանոց, թե՞ թագավորի մյուս որդին։ Ես էստեղ մտահոգություններ ունեմ և զուգահեռներ եմ տանում։ Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակություններին և այդ իմաստով կառավարման հնարավորություններին», – ասաց Ուրիխանյանը։
Այդ ընթացքում նրա ելույթի համար նախատեսված ժամանակն ավարտվել էր, ու նիստը վարող ԱԺ նախագահը երկու-երեք անգամ կոչնակ էր հնչեցրել։
«Գրավե՞լ եք ամբիոնը, պարո´ն Ուրիխանյան, գրավե՞լ եք էդ ամբիոնը»,- նրան դիմեց Միրզոյանը։
Նրանց լեզվակռիվ շարունակվեց ևս մի քանի նախադասություններով, որոնց ընթացքում Արարատ Միրզոյանը նաև հակադարձեց Մարությանի վերաբերյալ քննադատությանը։
«Մեկ էլ չեմ հասկանում՝ ձեր պատկերացրած քաղաքապետը նստում է հանդիպմանը, դիմացինը անընդհատ խոսում է հեռախոսով, հետո հելնում գնում է, գալիս է նորի՞ց», – ասաց Միրզոյանը։
Մանրամասները` տեսանյութում:
14:57 16.05.2025
Մբապեն պատմական ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...
14:50 16.05.2025
Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...
14:44 16.05.2025
Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր թոռան ծնվելու մասին։ «Տեղեկացա թոռանս ծննդյան մասին», – ասել է Թրամփը ՝ ավարտելով հանդիպումը Աբու Դաբիում ԱՄՆ-ԱՄԷ բիզնես ֆորումի շրջանակներում։ Թրամփը հայտնել է, որ խոսքն իր դստեր՝ Թիֆանի Թրամփի երեխայի մասին է։ Նա Թրամփի 11-րդ թոռնիկն է։ ...
14:37 16.05.2025
Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացությունՄշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը: ...
14:30 16.05.2025
Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականըԺոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է Fanatik-ը: Կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: Այժմ 62-ամյա մասնագետը գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը ներքին առաջնությունում 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային» և երկրորդն է: Ռոբերտո Մարտինեսի գալուց հետո Պորտուգալիայի հավաքականը 28 խաղում 21 հաղթանակ է տարել, […] ...