08:20 05.12.2019
Վրաստանի նախագահի՝ Անտոնելի փողոցում գտնվող նստավայրի և Հավլաբարի թաղամասի պալատի պահպանման ծախսերը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել են 1,7 մլն լարի (մոտ 571 հազար դոլար)։ Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։
Ըստ Վրաստանի պետական պահպանության հատուկ ծառայության տվյալների՝ 2018 թվականի դեկտեմբերից 2019 թվականի սեպտեմբերն ընկած հատվածում Հավլաբարի նստավայրի և հարակից տարածքի խնամքի, նաև կոմունալ ծախսերի համար ծախսվել է ավելի քան 638 հազար լարի (ավելի քան 214 հազար դոլար)։
Հունվար-նոյեմբեր ամիսների ընդհանուր ծախսը կազմել է ավելի քան 1 մլն լարի (ավելի քան 351,5 հազար դոլար)։
Նույն ժամանակահատվածում Անտոնելի փողոցի նստավայրի շենքի ու հարակից տարածքի խնամքի ու կոմունալ ծառայությունների համար ծախսվել է ավելի քան 184,4 հազար լարի (ավելի քան 62,1 հազար դոլար)։ Նախագահի նստավայրի անվտանգության ծախսերը կազմել են ավելի քան 467,6 հազար լարի (ավելի քան 157,4 հազար դոլար)։
Ընդհանուր առմամբ՝ նախագահի նոր նստավայրի պահպանման ծախսերը, ներառյալ կոմունալ ծառայությունները, 10 ամիսների համար կազմել են 652 հազար լարի (ավելի քան 219,5 հազար դոլար)։
Հիշեցնենք՝ 2018-ին Վրաստանի նախագահ դարձած Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց, որ չի պատրաստվում աշխատել 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից կառուցված նստավայրում։ Արդյունքում 5-րդ նախագահը տեղափոխվեց դեռևս 4-րդ նախագահի համար նախապատրաստված՝ Անտոնելի փողոցում գտնվող նստավայր՝ այսպես կոչվող՝ Օրբելիանիի պալատ, որում ժամանակին հրաժարվել էր աշխատել 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Վերակառուցված առանձնատան մակերեսը 6 հազար քմ է։ Շենքի վերանորոգման համար ծախսվել է 10 մլն դոլար։ Իսկ վերջերս նստավայրի համար կահույք է ձեռք բերվել՝ ժամանակակից և հնաոճ, ինչի համար ծախսվել է 2 մլն․ 800 հազար լարի (մոտ 933 հազար դոլար)։
Ինչ վերաբերում է նախկին նստավայրին, այն մայրաքաղաքի պատմական հատվածում է՝ Աբդուշելաշվիլի փողոցում, դասական ոճում կառուցված շենքի հեղինակներն իտալացի ու վրացի ճարտարապետներն են, շենքը կառուցվել է 5 տարի շարունակ ու արժեցել 13 մլն լարի (մոտ 5 միլիոն)։
Ներկա պահին այս նստավայրն օգտագործվում է միայն օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի ու պատվիրակությունների հյուրընկալության համար։
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...