10:58 05.12.2019
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել Մրցակցության միջազգային օրվա առթիվ: Դրանում, մասնավորապես, ասվում է.
«Դեկտեմբերի 5-ն արդեն տասներորդ տարին անընդմեջ նշվում է որպես Մրցակցության միջազգային օր՝ հանրության ուշադրությունը սևեռելով խնդիրների վրա, որոնք մրցակցության պաշտպանությունն ապահովող մարմինների օրակարգում են:
Տնտեսական քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, ծրագրերը կարող են լավագույնս կյանքի կոչվել, երբ իրապես ապահովված են արդար և բարեխիղճ մրցակցության խաղի կանոնները:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ուղղությամբ տնտեսության մեջ ունենք դրական զարգացումներ: Ավանդաբար «փակ» շուկաներում այսօր հայտնվում են նոր մասնակիցներ, փոքրացել է գերիշխող դիրք ունեցողների մասնաբաժինը, ինչը դրական ազդեցություն է ունենում մրցակցային միջավայրի վրա:
Անշուշտ բարեխիղճ մրցակցության մշակույթի արմատավորման հարցում ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի բոլոր տնտեսվարողների մոտ՝ անկախ շուկայում գրաված դիրքից և ազդեցությունից, արդար խաղի կանոններին հետևելը դառնա վարքագծի նորմ, միաժամանակ ունենանք իր իրավունքներին քաջատեղյակ, պահանջատեր սպառող:
Սակայն շատ կարևոր է, որպեսզի նաև համընդհանուր գիտակցում լինի, որ երկրում արդար և բարեխիղճ մրցակցությունից կախված է յուրաքանչյուրիս բարեկեցությունը. չէ՞ որ մրցակցությունից շահում են թե՛ բիզնեսը, թե՛ քաղաքացիները և թե՛ պետությունը:
Կա ազատ և արդար մրցակցություն՝ տնտեսությունն առողջ է, դինամիկ աճում է և զարգանում, հեշտ է դիմագրավում արտաքին մարտահրավերներին, բիզնեսն անընդհատ կատարելագործվում է, դառնում է ավելի նորարար, քաղաքացիները ձեռք են բերում որակյալ ապրանքներ և ծառայություններ մրցակցային գներով: Հետևապես արձանագրենք, որ օրենքին հետևելը բխում է բոլորիս շահերից:
Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության միջազգային օրվա առթիվ և մաղթում, որ մեր բոլոր ապրանքային շուկաներում գերիշխի միայն բարեխիղճ մրցակցությունը, և այդ մրցակցությունից ստեղծվեն բիզնեսի հաջողության նոր պատմություններ՝ հարստացնելով մեր երկիրը, տնտեսությունը, քաղաքացիներին»:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...