Գլխավոր դատախազը դիմել է դատարան՝ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռներ բեկանելու միջնորդությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Գլխավոր դատախազը դիմել է դատարան՝ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռներ բեկանելու միջնորդությամբ

16:41 05.12.2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

2008թ. դատավճիռներով նշված անձինք մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան իրադարձությունների ընթացքում նշված անձինք համապատասխանաբար «Ազատության» հրապարակում և Հյուսիսային պողոտայում չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և քաշքշելու, հարվածելու եղանակով նրանց նկատմամբ գործադրել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն: Դատավճիռներով Ս. Հարությունյանը դատապարտվել է մեկ տարի, Մ. Այվազյանը՝ մեկ տարի վեց ամիս ժամկետով պայմանական ազատազրկման:

Դատավճիռները պաշտպանության կողմից 2008թ. բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ դատարան, որոնք մերժվել են՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները: Մ. Այվազյանի դեպքում նաև վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը, սակայն, վերադարձվել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված՝ դատավճիռների, քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ի սկզբանե կանխորոշված է եղել քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, նշված գործերով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը անօրինական և չհիմնավորված են և խաթարում են արդարադատության բուն էությունը:

Մասնավորապես՝ նշված անձանց վերաբերյալ գործերով մեղադրանքները եղել են անորոշ, զուրկ կոնկրետ հանցավոր արարքների նկարագրություններից, տուժող ճանաչված անձինք չկան, քննությամբ չի պարզվել այն անձը, ում նկատմամբ ենթադրաբար բռնություն է գործադրվել: Այսինքն՝ Ս. Հարությունյանի և Մ. Այվազյանի արարքներում բացակայել է ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ այս գործերով դատարանները խախտել են ամբաստանյալների պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները: Մասնավորապես՝ դատաքննությունների ընթացքում մերժվել են որպես վկա՝ ականատես և դեպքերի մասնակից մի քանի անձանց հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունները, մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները:

Մինչդեռ Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» և Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցնում են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին:

Ելնելով վերոգրյալ հանգամանքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու, փոփոխելու, մեղսագրված արարքում նրանց անմեղությունը ճանաչելու պահանջով:

Այսպիսով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող՝ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին մասնակից անձանց վերաբերյալ՝ կոնվենցիոն իրավունքների առերևույթ խախտմամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության գործընթացի արդյունքում արդեն իսկ 10 անձանց վերաբերյալ գործերով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել են վճռաբեկ բողոքներ: Դրանցից մեկը (Արամ Բարեղամյանի գործով)՝ ներկայացվել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով, մեկը՝ (Մուշեղ Սաղաթելյանի գործով)՝ ՄԻԵԴ որոշմամբ պայմանավորված նոր հանգամանքի հիմքով, մյուս ութը՝ (Ս. Այվազյանի, Դ. Մաթևոսյանի, Խ. Գալստյանի, Հովհ. Ղազարյանի, Դ. Առաքելյանի, Ա. Շահինյանի, Ս. Հարությունյանի և Մ. Այվազյանի գործերով)՝ դատարանի կողմից թույլ տրված՝ արդարադատության բուն էությունը խաթարող՝ դատավարական իրավունքի հիմնարար խախտումների հիմքով:

Նշված բողոքներից 3-ը ՀՀ վճռաբեկ դատարանն ընդունել է վարույթ: Դրանցից մեկով (Մ. Սաղաթելյանի գործով) բավարարվել է գործը նոր դատական քննության ուղարկելու դատախազության միջնորդությունը: Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործով քննության ընթացքում դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից, որի արդյունքում կայացվել է արդարացման դատավճիռ: Իսկ նշված մյուս երկու բողոքները գտնվում են ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթում:

Գլխավոր դատախազի կողմից ներկայացված մնացած 7 բողոքները վարույթ ընդունելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս որոշումներ չի կայացրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

BACK_TO_TOP