16:53 07.12.2017
Աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթը՝ բիթքոինը, մեկ օրում հաղթահարել է իր երկրորդ առավելագույն շեմը՝ հասնելով մինչև 15 հազար դոլարի։ Coinmarketcap կայքի տեղեկություններով՝ բիթքոինը թանկացել է 17.4 տոկոսով՝ հասնելով մոտավորապես 15.3 հազար դոլարի։ Ընդ որում, Bitfinex բորսայում դրա արժեքը դեռևս 14.7 հազար դոլարը չի հատել։ Կրիպտոարժույթի շուկայի կապիտալացումն ընդհանուր առմամբ կազմել է 400.6 մլրդ դոլար, բիթքոինին բաժին է ընկել կեսից ավելին՝ 255.16 մլրդ դոլար։
Անցած ամիս բիթքոինի արժեքը շատ անկայուն էր մերթ աճում էր, մերթ նվազում, բայց արդեն 2-րդ շաբաթն անընդմեջ միայն աճում է։ Վերլուծաբանները, սակայն, չեն բացառում նոր կարճաժամկետ տապալում։
Նոյեմբերի 2-ին բիթքոինի գինը 7000 դոլարն էր հատել, սակայն նոյեմբերի 13-ին այն աննախադեպ անկում գրանցեց՝ հասնելով 5605 դոլարի: Բայց երկու օր չանցած այս կրիպտոարժույթը կրկին վերականգնեց իր ցուցանիշը՝ նորից անցնելով 7000 դոլարի շեմը: Իսկ արդեն նոյեմբերի 29-ին այն հատեց 10000 դոլարի շեմը:
Ի՞նչ է բիթքոինը
Բիթքոինը՝ թվային արժույթ է, որը պաշտպանվում է կրիպտոգրաֆիկական տեխնոլոգիաներով: Այն գոյություն ունի վիրտուալ կերպով, ֆիզիկական դրամական միավոր որպես այդպիսին չունի: Բիթքոինի կոնցեպտը ներկայացվել է Սատոշի Նակամոտոյի կողմից, որի ինքնությունը մինչ այժմ հստակ բացահայտված չէ. այս անունով գուցե անհատ կամ էլ մարդկանց խումբ է ներկայանում: Ապակենտրոնացված վճարային համակարգի կոնցեպցիան Նակամոտոն առաջ է քաշել 2008թ. հոկտեմբերի 31-ին:
Այս հարցի պատասխանը պարզ է: Այն պատճառով ինչի համար անհրաժեշտ է սովորական գումարը: Կրիպտոարժույթն ունի մի քանի առավելություն: Առաջին հերթին չի սպառնում ինֆլյացիան:
Միանշանակ, հնարավոր է: Տարօրինակ կարող է թվալ, որ գումարը, որն, ըստ էության, ձեռքումդ չես կարող պահել, օժտված է գնողունակությամբ, բայց փաստ է, որ այն հնարավոր է փոխանակել սպրանքի կամ ծառայության դիմաց, ճիշտ այնպես, ինչպես թղթադրամները: Մի շարք երկրներում բիթքոիններով հնարավոր է ձեռք բերել ավիատոմսեր, գադջեթներ, վճարել կոմունալ ծառայությունները կամ էլ փաբում խմիչքի համար: Բիթքոիններով վճարումն ընդունում է նույնիսկ Microsoft ընկերությունը:
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...