Սպիտակ տունը չի մասնակցի Կոնգրեսում ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցով լսումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Սպիտակ տունը չի մասնակցի Կոնգրեսում ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցով լսումներին

10:52 07.12.2019

Սպիտակ տունը հայտարարել է, որ չի մասնակցի հաջորդ շաբաթ Կոնգրեսում ԱՄՆ նախագահի իմփիչմենթի հարցով լսումներին: Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահին ուղղված նամակում նրանք կոչ են անում դեմոկրատներին «դադարեցնել հետաքննությունը»: Այս մասին հայտնել է BBC-ն:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հավանության էր արժանացրել նախագահ Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննության արդյունքների վերաբերյալ 300 էջանոց զեկույցին:

Թրամփի իմփիչմենթի հարցով հետաքննություն սկսելու առիթ է դարձել նրա հեռախոսազրույցն Ուկրաինայի նախագահի հետ: Դեմոկրատները պնդում են, որ հուլիսին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Զելենսկուն ռազմական օգնություն է խոստացել նախագահական ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի որդու նկատմամբ հետաքննություն սկսելու դիմաց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

12:15 19.05.2024

Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շարունակում է ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս։ «Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։ Ես կոչ եմ անում վրացի քաղաքական գործիչներին և […] ...

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի․ Al Jazeera

11:41 19.05.2024

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի․ Al Jazeera

Գազայի հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարից հյուսիս գտնվող տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է Al Jazeera-ն։ Գազայից արևելք գտնվող բնակելի թաղամասին հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Բացի այդ, իսրայելական հրետանին գնդակոծում է Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան և կենտրոնական մի քանի շրջաններ: ...

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

23:59 18.05.2024

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը, ավարտել է իր առաքելությունը, որի ընթացքում առաջին անգամ հատել է հասարակածն ու մտել Հարավային կիսագնդի ջրերը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին։ «Շահիդ Մահդավին առաքելություն է իրականացրել Հնդկական օվկիանոսում 39 օր շարունակ»,-հրամանատարի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim […] ...

Ռաֆահի բնակիչների գրեթե կեսը լքել են իրենց տները Իսրայելի գործողության պատճառով

23:52 18.05.2024

Ռաֆահի բնակիչների գրեթե կեսը լքել են իրենց տները Իսրայելի գործողության պատճառով

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի բնակիչների գրեթե կեսը ստիպված են եղել լքել իրենց տները մայիսին այնտեղ իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկի պատճառով։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ «Ռաֆահի 800,000 բնակիչների գրեթե կեսը կրկին շարժման մեջ է, քանի որ մայիսի 6-ին իսրայելական ուժերը այդ […] ...

Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

23:34 18.05.2024

Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շոշափվել են երկկողմ համագործակցության և տարբեր ձևաչափերով առաջիկա շփումների որոշ հարցեր։ Հաստատվել է ռուս-ղազախական դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ հանձնառությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

23:12 18.05.2024

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել՝ նախազգուշացնելով հրետակոծության սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Սա, օրվա սկզբից ի վեր, Իսրայելի հարավում օդային հարձակման մասին ահազանգի առաջին հաղորդումն է։ Օրվա ընթացքում բանակը բազմիցս հայտնել է երկրի հյուսիսում հրետակոծության սպառնալիքի մասին։ Աշկելոնը Գազայի հատվածին ամենամոտ իսրայելական ամենամեծ քաղաքն է։ Դրա […] ...

BACK_TO_TOP